ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Պետր Յագերի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի քրեական արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումներին՝ ընդգծելով այդ ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցության ներուժը:
Այնուհետև, Պետր Յագերի առաջարկով, նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ դատական համակարգի կառուցվածքը և կառավարման սկզբունքները, ինչպես նաև նշել դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող քայլերը, մասնավորապես՝ հաշտարարների ինստիտուտի, արբիտրաժի ինստիտուտի ներդրում և այլն:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող լայնամասշտաբ ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով այդ ոլորտում ուսումնասիրել նաև Չեխիայի Հանրապետության կուտակած դրական փորձը:
Հանդիպման ավարտին Վիգեն Քոչարյանը կարևորել է երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև ջերմ գործընկերային հարաբերությունների պահպանումը և քննարկել հետագայում երկկողմ իրավական փաստաթղթեր ստորագրելու հնարավորությունը:
Պետր Յագերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հույս հայտնել 2017 թվականին փոխադարձ այցով հյուրընկալել ՀՀ արդարադատության նախարարին Չեխիայի Հանրապետությունում՝ պատրաստակամություն հայտնելով ներդնել պահանջվող բոլոր ջանքերը համագործակցության խորացման ուղղությամբ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47