Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Մարդանյանի նախագահությամբ սկսվեց Կարեն Շահինյանի գործի դատական քննությունը:
33-ամյա Կարեն Շահինյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Շահինյանը 2015 թվականի դեկտեմբերի լույս 24-ի գիշերը՝ ժամը 1-ից 2-ի սահմաններում, գտնվել է Երևանի Մայիսի 9-ի փողոցի 49 հասցեում գործող «Գուդվին Բետ» բուքմեյքերական գրասենյակում:
Նա խաղադրույքներ է կատարել, պարտվել է, ապա շահադիտական դրդումներով՝ գրասենյակի չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով կտրող-ծակող գործիքով մոտ 10 հարված է հասցրել գրասենյակի 28-ամյա աշխատակից Արթուր Նազարյանի մարմնի տարբեր մասերին՝ պարանոցին, կրծքավանդակին, որովայնին, սպանել է նրան և գումարը հափշտակելով՝ դիմել է փախուստի:
Կարեն Շահինյանի նկատմամբ հայտարարվել էր միջպետական հետախուզում: Նա հայտնաբերվել է 2016 թվականի փետրվարի 18-ին ՌԴ Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում: Տեղափոխվել է Հայաստան:
Կարեն Շահինյանը դատարանին ներկայացրեց ամուսնության վկայականի ու երկու երեխաների ծննդյան վկայականների պատճենները, դրանք կցվեցին գործին:
Առողջական վիճակի վերաբերյալ նախագահողի հարցին ամբաստանյալ Կարեն Շահինյանը պատասխանեց. «Նորմալ է»: Նա հայտնեց, որ նախկինում դատված է եղել:
Կարեն Շահինյանը 2010 թվականին 5 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտվել թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցավոր արարքների համար: Պատժից նա ազատվել է 2014 թվականի ապրիլին:
Նախաքննության ընթացքում Կարեն Շահինյանը հրաժարվել էր պաշտպան ունենալու իրավունքն իրացնելուց:
Նախագահողի հարցին՝ չի՞ ցանկանում, արդյոք, պաշտպան ունենալ դատական քննության ընթացքում, ամբաստանյալը պատասխանեց. «Ներկա պահին չեմ ցանկանում, հենց որ ցանկանամ՝ կասեմ»:
Այնուհետև նա պարզաբանեց. «Չեմ ուզում հանրային պաշտպան ունենալ: Մենք պաշտպան ունենք՝ ուրիշ գործով ՝ մեր ընկերոջ գործով է զբաղված, մոտ մեկ ամսից կվերջացնի, կգա իմ գործով կմասնակցի… Պաշտպան չուզենալս, այո, կապված է նյութական վիճակիս հետ, բայց ինձ հանրային պաշտպան պետք չի…»:
Դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդն ու տուժողի ներկայացուցիչը, ինչպես նաև վկաները:
Դատական նիստը հետաձգվեց բավական երկար ժամանակով՝ մինչև 2017 թվականի հունվարի 17-ը:
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22