Թալիշում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, որ մասնակցելու համար 10 թալիշցի տղամարդ վերադարձել է գյուղ։ Այդ մասին Tert.am-ի հետ զրուցում տեղեկացրել էր համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը։ Ավելի վաղ Թալիշում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն էլ վստահեցրել է, որ առաջիկա ամիսներին Թալիշում մի քանի ուղղություններով կծավալվեն շինարարական մեծ աշխատանքներ:
«Նախ, կիրականացվի գյուղ տանող ճանապարհի վերականգնում, ապա՝ կկառուցվի մանկապարտեզ, հանդիսությունների տուն, գալիք տարվա սեպտեմբերի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել դպրոցը»,-վստահեցրել էր նա։ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ ընդգծել էր, որ Թալիշի վերաբնակեցումը ազգային արժանապատվության, պետական արժանապատվության խնդիր է։
Tert.am-ը զրուցել է մի քանի թալիշցիների հետ, ովքեր այսօր բնակվում են Հայաստանում։
Թալիշից Չարենցավան գաղթած Պետրոս Աբրահամյանն օրեր առաջ վերադարձել է Թալիշ՝ բարեկարգման աշխատանքներին մասնակցելու համար։ Նրա կինը՝ Գայանե Աբրահամյանը, մեզ հետ զրուցում ընդգծեց, որ թեև Չարենցավանում նորմալ պայմաններում են ապրում, բայց միևնույն է՝ հարազատ օջախը Թալիշում է։
«Չարենցավանում վարձով ենք ապրում, երկու երեխա ունեմ, մեծ տղաս զորակոչման ենթակա է։ Մյուս երեխաս լսողության հետ կապված խնդիր ունի, այստեղ բուժվում է, այդ պատճառով ամուսնուս հետ Թալիշում չենք։ Բացի այդ, դեռ քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ միան բարեկարգման, այլև անվտանգության առումով, եթե ձեռնարկվեն անվտանգության գոտու ընդլայնման աշխատանքներ, միանշանակ կվերադառնանք»,-ընդգծեց Գայանե Աբրահամյանը։
Ավելին` սկզբնաղբյուրի կայքում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47