Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես հայտարարել է Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից մեկն անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնականի: Ինչպես հաղորդում է միության պաշտոնական կայքը, 113-ը ստացել է Նիհոնիում անվանումը, 115ը՝ Մոսկովիում, 117ը՝ Թենեսին, 118-ը՝ Օգանեսոն` ի պատիվ գիտնական Յուրի Օգաննեսյանի: Տարրի տարբերանշանն աղյուսակում լինելու է Og-ն:
«Նոր տարրերն արտահայտում են մեր օրերի իրականությունը, գիտության ընդհանրականությունը` դրանով պատիվ անելով այն երեք մայրցամաքներին, որոնցում նրանք հայտնաբերվել են` Ճապոնիա, Ռուսաստան, ԱՄՆ, և այս ամենում ընդգծելով մարդկային կապիտալի ու հրաշալի գիտնական Յուրի Օգանեսյանի բացառիկ դերը», ասել է Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության նախագահ, պրոֆեսոր Նատալիա Տարասովան:
Օգանեսյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։ Նա ծնվել է 1933 թ. ապրիլի 14-ին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում:
Նա նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47