Ամանորի տոներին ընդառաջ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը, զարգացման և մարդասիրական իր ծրագրերին և միջոցառումներին զուգահեռ, նախաձեռնում է նվիրատվական ակցիաներ, որոնք կօգնեն հոգալ Հայաստանում աղքատության և կարիքի մեջ ապրող երեխաների կենսական կարիքները, ինչպես նաև պարգևել նրանց անակնկալ ամանորյա նվերներ և տոնական տրամադրություն:
Դեկտեմբերի 1-ից կմեկնարկի «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժն կազմակերպությունը կփորձի հավաքել հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար: 1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան խաղալիք: Նվիրատվությունները կկատարվեն www.donate.am կայքի միջոցով, ամանորյա փաթեթին ծանոթանալու համար այցելեք http://donate.am/am/gift-catalog/show/16, իսկ այլ փաթեթներին` http://donate.am/am/gift-catalog հասցեով:
Ամեն օր Վորլդ Վիժնիֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/worldvisionarmenia.official) կտեղադրվի մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում: Դեկտեմբերի 1-ից միացե՛ք «1 օր` 1 նվեր» ակցիային և ծանոթանալով երեխաներին՝ նվիրե՛ք նրանց Ամանորի հրաշք:
Դեկտեմբերի 13-ից Երևանի առևտրի կենտրոններից մեկի հետ համատեղ (մանրամասներին տեղեկացեք մեր ֆեյսբուքյան էջից) Վորլդ Վիժնը սկսում է «Հավաքենք ջերմության փազլը» նախաձեռնությունը: Մոլերից մեկում տեղադրվելու է հսկայական փազլը, որը կհավաքեն մոլի այցելուները՝ գնելով փազլի մասնիկները և տեղադրելով դրանցից յուրաքանչյուրն իրենց տեղում: Ակցիայի միջոցով հանգանակված դրամական միջոցները թույլ կտան տաք հագուստով ապահովել ավելի քան 70 երեխայի Հայաստանի թե՛ քաղաքային, և թե՛ սահմանամերձ գյուղական համայնքներում: Տոնական գնումներին զուգահեռ Վորլդ Վիժնը հրավիրում է նաև մասնակցել այս ակցիային և տաք հագուստի հետ մեկտեղ ջերմ ու բարի մաղթանքներ ուղարկել կարիքի մեջ ապրող մանուկներին:
Վորլդ Վիժն Հայաստանը դիմում է Հայաստանում գործող լրատվամիջոցներին՝ խնդրելով աջակցել այս տեղեկատվության տարածմանը, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդիկ մասնակցեն Ամանորի այս ակցիաներին և աջակցեն աղքատության մեջ ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին:
Վիճակագրական տվյալներ
2015թ-ին Վորլդ Վիժնի կողմից իրականացրած «Հայաստանի Երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակային հետազոտություն*»-ը փաստում է, որ Հայաստանումապրող և իրեն միջին խավ համարող ընտանիքների 26%-ը չի կարող գնել նոր հագուստ և կոշիկ առանց դրսից օգնության, նրանց 13%-ն էլ չեն կարող ապահովել օրական երեքանգամյա սնունդ:
Ըստ նույն հետազոտության՝ Հայաստանի ընտանիքների 80%-ը կարծում է, որ իրենց ընտանիքը պատկանում է միջին խավի ընտանիքների թվին, 16 տոկոսը կարծում է, որ ապրում են աղքատ և միայն 1 տոկոսն է կարծում, որ իրենք հարուստ են:
Ընդհանուր առմամբ՝
ընտանիքների 33%-ը չի կարող գնել նոր հագուստ,
27%-ը՝ գրենական պիտույքներ,
18%-ը՝ բավարար սնունդ,
20%-ը չի կարողանում տաքացնել տունը ձմռան ամիսներին,
24%-ը չի կարող գնել դեղորայք անհրաժեշտության դեպքում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47