Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը վստահեցրել է, որ ուղիղ մեկ տարուց կհեռանա իր պաշտոնից, և երկրում իշխանափոխություն տեղի կունենա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է ընտրվել 2011 թվականին, այդ պաշտոնին նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017 թվականի վերջին:
«Այսօր արդեն վեցերորդ տարին է, ինչ ես նախագահ եմ: Կարծում եմ՝ Ղրղզստանի քաղաքացիների օգնությամբ շատ բան է հաջողվել անել: Այժմ մենք բոլորովին այլ երկիր ունենք: Մեկ տարուց ես կհեռանամ այս աշխատանքից, և երկու-երեք տարուց ավելի պարզ կլինի, թե ինչ է հաջողվել անել»,- հայտարարել է Ղրղզստանի նախագահը տարվա արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
Աթամբաևը հայտնել է, որ չգիտի, թե ով կընտրվի հաջորդ տարի, բայց «կարևորն այն է, որ նա չկարողանա երկիրը հետ տանել»: Նա նշել է, որ իր համար միևնույն է, թե ով կգա իշխանության՝ նախագահական Սոցիալ-դեմոկրատական, թե ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը, «կարևորը, որ լինի համակարգային, լուրջ աշխատող կուսակցություն»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազան պայմանագրի ժամկետի ավարտից հետո դուրս կբերվի երկրից:
«Մենք Ռուսաստանի հետ միշտ կլինենք ռազմավարական գործընկերներ, բայց Ղրղզստանն ապագայում պետք է հենվի և հույսը դնի միայն իր զինված ուժերի վրա, այլ ոչ Ռուսաստանի, Ամերիկայի կամ այլ երկրի բազաների: Մենք պետք է կառուցենք սեփական բանակը»,- հայտարարել է Աթամբաևը:
«Մենք թողեցինք միայն 15 տարով… Դա եղավ իմ նյարդերի հաշվին, դա դուր չէր գալիս շատ ռուս նախարարների, բայց այդ հարցի շուրջ հասա Վլադիմիր Պուտինի ըմբռնմանը»,- նշել է Աթամբաևը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44