ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, Լոռու մարզում բնակարանի տեր է դարձել քսան ընտանիք/ Owing to VivaCell-MTS and “Fuller Center for Housing” Armenia support, decent housing conditions have been provided to twenty families
Բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի«Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը հյուրընկալվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակվող Սուքիասյաններին:
Սուքիասյանների ընտանիքը 2016 թվականին Լոռու մարզում աջակցություն ստացած երեք ընտանիքներից մեկն է, որը 1988-ի երկրաշարժից հետո մնացել է անօթևան և 28 տարի բնակվել ժամանակավոր կացարանում՝ «դոմիկում»: 2000թ-ին ընտանիքը գնել է կիսակառույց առանձնատուն, սակայն այդպես էլ չի կարողացել ավարտին հասցնել շինարարությունը և տեղափոխվել քարաշեն բնակարան:
Բնակարանաշինության ծրագրով այս տարվա գարնանը Սուքիասյաններն սկսել են տան շինարարությունը: Այժմ արդեն, նրանք համագործակցող կողմերի հետ բնակարանամուտ են տոնում:
«Տասնվեց տարի է անցել, ու այսքան տարիների ընթացքում մեր տուն կառուցելու փորձերը ձախողվել են: Ամեն անգամ մի բան խանգարել է։ Նույնիսկ միտք կար, որ հայրիկս գնա արտերկիր` բնակարանի համար գումար վաստակելու, բայց ինչ-որ բան հորս և մեզ հետ էր պահում, ինչ-որ բան թույլ չէր տալիս գնալ: Միշտ մտածում էինք, որ ավելի լավ է ժամանակավոր կացարանում, սակայն բոլորս միասին լինենք: Գուցե հարազատ հողն ու ջո՞ւրն էին հետ պահում… չգիտեմ։ Բայց այն, որ հիմա հայրս մեր կողքին է, իսկ դա ամենակարևորն է մեզ համար, և այն, որ մենք մեր սեփական տունը կառուցեցինք հարազատ հողի վրա՝ փաստ է: Շնորհակալություն»,- ասել է տասնվեցամյա Լիլիթը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» կոմից իրականացվող ծրագրի շրջանակներում, միայն Լոռու մարզում, 20 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիր:
«Հինգ տարի առաջ, երբ Վանաձորում էինք՝ երկրաշարժից տուժած 20 ընտանիքի բնակարան նվիրելու համար, ակնկալում էինք վագոն-տնակում մեծացող սերնդի տխուր, հուսահատված հայացքն աստիճանաբար փոխարինված տեսնել լուսավոր ժպիտով: Կոտրված հոգեբանությամբ մեծացող երեխան երկիր զարգացնելու բավականաչափ ներուժ չի կարող ունենալ: Հստակ պատկերացնելով իրավիճակը՝ ձգտեցինք իրականացնել մեկ այլ ծրագիր և օգտակար լինել նոր ընտանիքների: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում, մեզ հաջողվեց այս մարզում կրկնապատկել երջանիկ ընտանիքների թիվը: Ուզում եմ հավատալ, որ մետաղական վագոն-տնակում անցկացրած կյանքի դժվար պայմաններն այլևս ստվերի նման չեն հետևի հարազատ հողի վրա ամրանալ ձգտող ընտանիքներին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ընտանիքի պատմությունն այս տարածաշրջանում բնակվող հարյուրավոր ընտանիքների պատմության նման է. վագոն-տնակում մեծացած սերունդներն ամուսնանում են ու տեղափոխվում մի ուրիշ վագոն տնակ: Ցավոք, այս արատավոր շրջանի ծայրը դեռ չի երևում: Սակայն այս պարագայում, յուրաքանչյուր ընտանիքի բնակարանամուտ, ևս մեկ քայլ է, որ մոտեցնում է հաղթական ավարտին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: 21 ընտանիք ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը, ևս 21-ը՝ վերանորոգել բնակարանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47