Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, որի արդյունավետության մասին առարկայական խոսում են թվերը. Հայաստան-ՎԶԵԲ գործընկերության փաթեթը ներառում է 153 ծրագիր, որից 56-ը գործող են, իսկ ՎԶԵԲ-ի կողմից կատարված ներդրումների ընդհանուր թիվը հատում է 1 մլրդ եվրոյի շեմը: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի աջակցությամբ թե´ պետական (Կոշտ թափոնների կառավարման, Ջրամատակարարման բարելավման, Սահմանային անցակետերի արդիականացման և այլն), թե´ մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերի իրականացումը՝ հատկապես ողջունելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի ընթացիկ ընդհանուր պորտֆելի (305 մլն եվրո) 83 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորմանը: Ֆինանսական շուկաների զարգացման տեսանկյունից Կարեն Կարապետյանը կարևորել է նաև 2016 թ. մարտին ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Ֆրենսիս Մալիժը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և ընդգծել, որ ՎԶԵԲ-ը կարևորում է մեր երկրի հետ համագործակցության ընդլայնումն ու ներդրումների ծավալի շարունակական ավելացումը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը, բիզնես միջավայրի ու մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ջանքերը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ակտիվ աշխատել այդ կենտրոնի հետ համատեղ նախագծերի շուրջ, ինչպես նաև օգտակար լինել կառավարությանը մրցակցային բարենպաստ դաշտի ձևավորման գործում:
Ֆրենսիս Մալիժը, անդրադառնալով երկկողմ գործակցության առաջնահերթություններին, վերահաստատել է 2015 թ. Հայաստանի համար հաստատված նոր ռազմավարությամբ 3 հիմնական՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման, տեղական կապիտալի շուկայի զարգացման և ինքնաբավ պետական ծառայությունների շուկայի ձևավորման ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են էներգետիկայի, պետություն-մասնավոր հատված համագործակցության օրենսդրական դաշտի կատարելագործման, գործարար միջավայրի բարելավման, ներդրումային հիմնադրամների ձևավորման և մի շարք այլ ուղղություններով հնարավոր գործակցությանը վերաբերող հարցերի: Ֆրենսիս Մալիժը նաև ողջունել է գործադիրի կողմից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) ներդրումը և ՀՀ կառավարության ծրագրում 2017 թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացման ամրագրումը:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բաց է և պատրաստ համագործակցության բոլոր հնարավոր ոլորտներում՝ հանձնարարելով շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ մանրամասն քննարկել համատեղ ծրագրերը և հետագա անելիքները:
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22