Չեխիան քննարկում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հարցը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեռևս հունիսին Հայաստան այցի ժամանակ դիմելով իր երկրի խորհրդարանին և կառավարությանը կոչ էր արել ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Այս առումով հետաքրքրվեցինք՝ դրական տեղաշարժ կա՞:
Պետր Միկիսկան պատասխանեց, որ հարցը քննարկվել է բավական էմոցիոնալ մակարդակում, նախագահն առաջարկ արել է, խորհրդարանի խմբակցությունները ներքին կարգով հարցը քննարկել են, բայց հրապարակային քննարկման հարցը դեռևս չի դրվել:
«Մեր նախագահը հանդիպել է նաև Չեխիայի վարչապետի, ԱԳ նախարարի հետ, նրանց էլ առաջարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել, ինչը ևս դեռևս հրապարակային չէ: Գործընթացը գնում է, թե երբ հրապարակային քննարկում կլինի՝ դժվար է ասել, ամեն դեպքում հարցը օրակարգում է»,– ասաց նա:
«Պետք է նշեմ, որ Չեխիայում կան նաև քաղաքական ուժեր, որոնք կողմ չեն այս բանաձևի ընդունմանը, խորհրդարանում ոչ բոլորն են կողմնակից»,- նշեց դեսպանը՝ շեշտելով, որ Չեխիայի խորհրդարանի մեծամասնությունը, սակայն, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը կողմնակից է:
Այնուամենայնիվ, Պետր Միկիսկան ասաց, որ քանի դեռ հարցը հրապարակային չի քննարկվել, դժվար է ասել, թե իրականում ովքեր են կողմ ու ովքեր դեմ այս բանաձևի ընդունմանը:
Դիվանագետը նաև նշեց, որ հայտնի չէ, թե երբ կքննարկվի հարցը: «Ամեն դեպքում դժվար է ասել, որ մեկ ամսից օրինակ կքննարկվի, նման նախաձեռնություն չկա»,- հավելեց Հայաստանում Չեխիայի դեսպանը:
tert.am
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44