Մեկ տարի առաջ այս օրերին Ռուսաստանում էի․ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառման էի մասնակցում։ Այդ օրերին առիթ ունեցա թեժ բանավեճի մասնակցել, որտեղ մի կողմում նացիոնալիստական հայացքներով ռուսներ էին, իսկ մյուս կողմում՝ հետխորհրդային տարածքի երկրների ներկայացուցիչները, և այդ թվում՝ նաև ես։ Թեման հավերժական էր․ ինչ պետք է անի Ռուսաստանը, որ չի անում, ինչ են անում հետխորհրդային երկրները, որ չպետք է անեն։ Չծավալվեմ, բայց մի հատ խելացի միտք հնչեց այդ բանավեճի ժամանակ․ «Ռուսաստանը նման է տրեխի՝ մեծ, հին, պինդ, հասանելի․․․ Իհարկե, կան կեդեր, թույն կոշիկներ, բրենդային ճտքավոր կոշիկներ, բայց դրանք կամ թանկ են, կամ հեռու են, կամ էլ քոնը չեն, իսկ տրեխը կա։ Կամ սովորեք այդ տրեխից ճիշտ օգտվել ու, եթե իհարկե ցանկանում եք, կարող եք բարեկարգել էլ այն, կամ էլ մնացեք ոտաբոբիկ, որովհետև մնացած կոշիկներից ոչ ոք չի նվիրելու Ձեզ»։
Առակս ի՞նչ կցուցանե․ ունենք այն, ինչ ունենք։ Դա վերաբերում է նաև մեր դաշնակցին, ռազմավարական դաշնակցին։ Մենք կարող ենք հավերժ քննարկել, թե ինչ տձև ու ոչ դուրեկան է ռազմավարական «տրեխը» և երազել արևմտյան կեդերի մասին, բայց պետք է հասկանանք, որ դա դեպի փակուղի տանող ճանապարհ է, քանի որ որքան էլ բոցաշունչ քննարկես այդ ամենը, դու այդ ընթացքում ինքդ ես բոբիկ, իսկ տրեխը քննարկելուց չի փոխվում, ոչ էլ կեդեր են քեզ պատրաստվում ուղարկել։
«Տրեխը» նախ պետք է ընկալել, հասկանալ, թե որքանով է այն հնարավոր «հագնել», ինչ պետք է անել, որ հագած վիճակում այն հնարավորինս ավելի քիչ անհանգստություն պատճառի։ Այ սա է խնդիրը։ Կեդերի մասին երազելը երազախաբության շարքեից է, սեփական մաշիկը սարքելն էլ անպայման է, բայց ժամանակատար է, իսկ «տրեխը» կա, պարզապես մենք ենք մոռացել, որ տրեխը հագնելու համար է, ոչ թե դրա գեղագիտական արժեքներն ու էկզիստենցիալիստական իմաստը քննարկելը։
Konstantin Ter-Nakalyan
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02