Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ուղղելով երկու օր առաջ իր իսկ արած անզգույշ հայտարարությունը, նախագահական պալատում երկրի համայնքապետերի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Սիրիայում գտնվող թուրքական ԶՈւ-ի նպատակը Բաշար ալ Ասադին տապալելը չէ: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
«Մեր թիրախը մեկ անձը կամ երկիրը չէ, այլ Սիրիայում գործող ահաբեկչական կառույցները»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ նոյեմբերի 29-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ սիրիական բանակն ազատագրել է Հալեպի արևելյան 11 շրջանները: Նույն օրն Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի տարածք է մտել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով:
Էրդողանի այս հայտարարությանը հաջորդել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47