Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վերահսկիչ պալատի պատվիրակությունը` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, կմեկնի ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբի՝ մասնակցելու Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (ԻՆՏՈՍԱԻ) 22-րդ համագումարի աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում են ՎՊ-ից, շուրջ երկու հարյուր երկրից ժամանած պատվիրակների հիմնական ուշադրությունն այդ օրերին սևեռվելու է արդյունավետ վարչարարությանն ու կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմանը վերաբերող հարցերին: Համագումարի պատվիրակները բացի կանոնադրական խնդիրներից անդրադառնալու են նաև աուդիտի միջազգային ստանդարտներին:
Մի շարք նոր ստանդարտների մշակման և հետագա իրագործման աշխատանքներում իր դերակատարումն ունի նաև ՀՀ վերահսկիչ պալատը, որը, միաժամանակ, հանդիսանում է ԻՆՏՈՍԱԻ տարածաշրջանային և մասնագիտական կառույցների անդամ:
Համագումարն անցկացվում է երեք տարին մեկ անգամ: Առաջիկա երեք տարիներին համաշխարհային այս կազմակերպությունը նախագահելու է Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ բարձրագույն մարմինը:
Համագումարի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունենալու Իրանի, ԱՄԷ, ԵԱՏՄ և մերձբալթյան երկրների իրենց գործընկերների հետ. քննարկվելու են համատեղ ծրագրերին և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Համագումարի աշխատանքների արդյունքներն ամփոփվելու են եզրափակիչ հռչակագրում: Համագումարի գլխավոր նստաշրջանի փակմանը տեղի է ունենալու նաև 23-րդ համագումարի անցկացման վայրի և ղեկավար խորհրդի ընտրություն:
Դեկտեմբերի 13-ին ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը կվերադառնա Հայաստան։
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03