ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացրել է նոր զեկույց, որում ամփոփված տվյալների համաձայն՝ Հայաստանում ապրում է 3 մլն մարդ: Նշվում է, որ 2010-2016թթ. ընթացքում մեր երկրի բնակչության թվաքանակն աճել է 0.3%-ով:
Հայտնի է, որ 2016թ. տվյալներով՝ 0-14 տարեկանները կազմում են ողջ բնակչության 19%-ը, նույն ցուցանիշն է նաև 10-24 տարեկանների շրջանում:
Ինչ վերաբերում է 15-64 տարիքային խմբին, ապա այն կազմում է բնակչության 70%-ը, իսկ 65 և դրանից բարձր տարիքային խումբը՝ 11%:
Զեկույցի համաձայն՝ ՀՀ բնակչության 45.2%-ը չի աշխատում (այդ թվում ներառված են երեխաները, հաշմանդամները, ուսանողներն ու տարեց մարդիկ):
Նշվում է նաև, որ Հայաստանում կանանց կյանքի միջին տևողությունը 79 տարի է, իսկ տղամարդկանցը՝ 74:
Ինչ վերաբերում է աշխարհին, ապա, ըստ զեկույցի, 2016թ. Երկրի վրա ապրող մարդկանց թիվը հասել է 7.43 մլրդ-ի:
Փաստաթղթի հեղինակներն ընդգծել են, որ, ի տարբերություն 2015թ., այս ցուցանիշն արձանագրել է 1.1%-ի աճ: Հայտնի է, որ նախորդ տարի Երկրի ողջ բնակչությունը եղել է 7.34 մլրդ մարդ:
Զեկույցում նշվում է նաև, որ աշխարհի բնակչության մոտ 26%-ը մինչև 14 տարեկաններն են:
Բացի այդ, զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ Երկրի՝ մինչև 24 տարեկան բնակիչների գրեթե կեսն առնչվում է արական սեռի օգտին արվող գենդերային խտրականության խնդրին:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02