Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը փոխի իր «թշնամական» դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, իրենք պատրաստ են ԵՄ լիիրավ անդամ դառնալ։ Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
«Եթե մեր երկրի հանդեպ անիմաստ թշնամանքը մի կողմ թողնեն, մենք պատրաստ ենք ԵՄ անդամ դառնալ»,- հայտարարել է Էրդողանը նախօրեին նախագահական պալատում երկրի համայնքապետերի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Էրդողանը նշել է, որ եթե ԵՄ-ն դրական քայլեր ձեռնարկի ԵՄ-Թուրքիա վիզային ռեժիմի չեղարկման և փախստականների խնդրի կարգավորման հարցում, ապա Թուրքիան էլ իր կողմից դրական քայլեր կկատարի:
«Որքան հաց տաք, այնքան կոտլետ կստանաք»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ երկրում շարունակվող բռնաճնշումների համար: Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին հետ կանգնել բռնած ուղուց և բռնել Եվրոպայի՝ ժողովրդավարության ուժեղացման համար Թուրքիային մեկնած ձեռքը:
Շուլցը, մասնավորապես, նշել է, որ երկրում տեղի ունեցող ահաբեկչություններն ու զինված բախումները չեն կարող կապվել ընդդիմադիրների ձերբակալությունների հետ և որ նման մոտեցումն իրենց կողմից անընդունելի է:
Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55