ԵՄ Ոստիկանական ծառայությունը՝ Եվրոպոլը, նախազգուշացնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է մոտ ապագայում նոր հարձակումներ գործել Եվրոպայում: Սիրիայում և Իրաքում ծայրահեղականների կողմից տարածքներ կորցնելու պատճառով մեծանում է Արևմտյան Եվրոպայում նոր ահաբեկչությունների վտանգը: Այդ մասին ասված է ուրբաթ Հաագայում հրապարակված Եվրոպոլի հակաահաբեկչական կենտրոնի զեկույցում, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
«ԻՊ-ի տեսակետից 2015 և 2016 թվականներին Բելգիայում և Ֆրանսիայում իրականացված ահաբեկչությունները հաջող և արդյունավետ են եղել»,- նշվում է փաստաթղթում: «Հաշվի առնելով այդ փաստը և այն, որ ահաբեկչական խմբավորումն այժմ էլ ունի հնարավորություններ հարվածներ հասցնելու համար՝ Եվրոպայում պահպանվում է մոտ ապագայում ինչպես անհատների, այնպես էլ խմբերի կողմից նոր հարձակումների հնարավորությունը»,-ասվում է զեկույցում:
Նշվում է, որ ահաբեկչական գործողությունների վտանգն առավել բարձր է Ֆրանսիայում: Այնուամենայնիվ, ահաբեկչությունների վտանգը գոյություն ունի «ոչ միայն Բելգիայում և Ֆրանսիայում, այլև բոլոր այն երկրներում, որոնք մասնակցում են ԻՊ-ի դեմ պայքարին՝ ԱՄՆ-ի կողմից ձևավորված կոալիցիայի շրջանակում»:
Հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ այժմ եվրոպական երկրներում կարող են գտնվել ԻՊ-ի տասնյակ պոտենցիալ ահաբեկիչներ:
Կազմակերպության տվյալներով՝ «առավել հնարավոր սցենարը նույն ռազմավարության, այդ թվում՝ նույն զենքի օգտագործումն է, ինչ նախորդ հարձակումների ժամանակ»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44