«Ես չեմ գնա առաջնագիծ, քանի դեռ օլիգարխները իրենց ուրույն տեղը սահմանի վրա չեն զբաղեցրել, քանի դեռ իրենց առաջին արյունը չեն թափել, - ասում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը: Երբ նման վտանգավոր և անհասկանալի կոչեր են հնչեցնում մեր գրանտակերները դեռ կարելի է հասկանալ, սակայն անընդունելի է և անտրամաբանական, երբ այդ մասին հայտարարում է Արցախյան պատերազմին մասնակցած և մեր հաղթանակի մեջ իր լուման ներդրած ազատամարտիկը: Այն որ օլիգարխները նույնպես պետք է մասնակցեն մեր հայրենիքի պաշըպանությանը և ոչ մեկից լավը չեն, դա միանշանակ ճիշտ է և քննարկման ենթակա չէ, սակայն մյուս կողմից, եթե պատկերացնենք, որ այս կոչը իրատեսական է ապա ստացվում է, որ այս պահին դիրքերում գտնվող և զինվորների հետ միասին մեր սահմանները պաշտպանող կամավորականները, պետք է անհապաղ լքեն իրենց դիրքերը և վերադառնան տուն: Ակնհայտ է, որ նման կոչերը անընդունելի են նաև խրամատում կանգնած մեր զինվորների համար, քանի որ նրանք այս պահին ավելի վեհ առաքելություն են իրականացնում և նրանց միակ իրական մտահոգությունը, ոչ թե մեր օլիգարխների առաջնագծում չգտնվելն է, այլ հայրենիքի սահմաններն անառիկ պահելն ու իրենց զոհված մարտական ընկերների համար վրեժխնդիր լինելը: Խորին հարգանքով և խոնարհումով եմ վերաբերվում Արցախյան Ազատամարտին մասնակցած մեր բոլոր հայորդիներին, այդ թվում նաև «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարին, սակայն պետք է նշեմ, որ վտանգի պահին հայրենիքին սատար կանգնելու և մեր զիվորների կողքին չգտնվելու ցանկացած նախապայման ի սկզբանե սին է և դատապարտելի, այլապես Մոնթեն չէր թողնի իր բարեկեցիկ կյանքը և մեկներ Արցախ, օրվա հացը մի կերպ վաստակող շատ տղաներ նույպես չեին լինի դիրքերում, այլ տանը նստած հայտարարություններ կանեին: Այսօր էլ հայրենիքի կանչով աշխարհի բոլոր անկյուններից բազում հայորդիներ արդեն մեր կողքին են և դեռ շարունակում են գալ, իսկ նրանք մեզանից լավ գիտեն, որ Հայաստանում գոյություն ունեն օլիգարխներ, մեծ փորերով գեներալներ և այլն, սակայն նրանք չեն տատանվել, որովհետև հայրենասիրությունը դա բարձրագույն արժեք է, իսկ հայրենիքի խաղաղության ու մեր ազգի անվտանգության ապահովումը, ցանկացած հայի սրբազան պարտք: Մեր համար միակ ուղենիշը պետք է մեր զիվորը լինի, ով այս պահին առաջնագծում` բացառիկ հայրենասիրության և անօրինակ սխրագործության օրինակ է հանդիսանում բոլորիս համար: Աստված պահապան մեր զինվորներին:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03