ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2016թ. նոյեմբերին ամփոփվել է տրանսպորտային երթուղիներում չընդգրկված համայնքների ցանկը, պարզվել են չընդգրկվելու պատճառները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետի հանձնարարականն ապահովելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբն արդեն իսկ համապատասխան առաջարկություններ է ներկայացրել ներմարզային երթուղիներով չսպասարկվող 97 համայնքներում կանոնավոր ուղևորափոխադրում ապահովելու համար։
Հանրապետության բոլոր համայնքները երթուղային ցանցի մեջ ներառելու՝ նախարարության ծրագիրը պատրաստ է և ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը:
Լուծման տարբերակներից հատկապես որի՞ն կառավարությունը նախապատվություն կտա, պարզ կլինի առաջիկայում: Կարևոր էր, որ տարիներ շարունակ առկա այս խնդրի ամբողջական լուծման ուղղությամբ առաջին անգամ, ըստ էության, քայլ արվեց ուղևոր-փոխադրող-տարածքային կառավարման մարմին ձևաչափով հստակեցնել պատճառները, խոչընդոտները, գնահատել հնարավորությունները և ամբողջական լուծումներ առաջարկել հիմնականում ուղևորահոսքի պակասով պայմանավորված ոչ եկամտաբեր երթուղիները ուղևորներին վերստին ծառայեցնելու ուղղությամբ:
Նախարարությունը հիշեցնում է նաև 2016թ. նոյեմբերին տեղի ունեցած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։
Նիստում, ըստ էության, փորձ է արվել համակողմանի ուսումնասիրությունների և շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքների համադրման արդյունքում որոշակի իմաստով վերջնական լուծում տալ արդեն մի քանի տարի բազմաթիվ կողմ և դեմ կարծիքների պատճառ դարձած խնդրի՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման կարգին:
Թեև գործընթացի վերջնական կարգավորման դեղատոմսի մասին այս պահին դեռևս վաղ է խոսել, սակայն այս դեպքում ևս աշխատանքային խումբը բավական ուշագրավ եզրակացություն ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին:
Այսպիսով՝ աշխատանքային խումբն առաջարկում է.
1) Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման:
2) Տեխնիկական զննության հաշվառումն իրականացնել միասնական էլեկտրոնային բազայի միջոցով, որտեղ կարտացոլվեն տեխնիկական զննում անցած բոլոր տրանսպորտային միջոցները, իսկ հավաքագրված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:
Աշխատանքային խմբի քննարկումների տիրույթից դուրս չի մնացել ևս մեկ կարևորագույն հարց, որի մասին պարբերաբար անհանգստություն են հայտնում թե՛ ԶԼՄ-ները և թե՛ որոշ հասարակական կազմակերպություններ: Խոսքը սոսկ ձևականորեն տեխնիկական զննություն անցկացնելու գործունեության մասին է, ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության համար դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս երևույթը կանխելու նպատակով աշխատանքային խումբն առաջարկում է սահմանել վարչական պատասխանատվություն ձևական տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ՝ տրանսպորտի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ բազմակողմանի աշխատանքները շարունակվում են:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03