ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Մոսկվայում օրերս ստորագրված հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին համաձայնագրին՝ նշելով, որ այն բնական շարունակությունն է բազայի պայմանագրի, որը գործում է վաղուց։
Նա ասաց, որ այս համաձայնագրի առաջին նորությունն այն է, որ եթե նախկինում զորամիավորման կարգավորման հարցը լուծվում էր նախարարությունների մակարդակով, այժմ ավելի է հստակեցվել և միջպետական մակարդակի է բերվել:
«Այս պայմանագրում հստակ գրված է, որ այս խմբավորումը գործում է բազայի պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրով՝ կնքված 1997 թվականին, որտեղ խոսվում է, որ այս ամենը գործում է Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում և խոսք չի կարող լինել այն մասին,որ այս զորամիավորումը կարող է գնալ Սիրիա կամ այլ պետություն»,-ասաց նա։
Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ պայմանագրում գրված է, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այսինքն՝ այս զորամիավորումը չի կարող օգտագործվել Վրաստանի կամ այլ պետության դեմ: «Վերջնական որոշումն ընդունում է հայկական կողմը»,-ասաց նա:
Անդրադառնալով տեսակետներին, թե այս պայմանագրով մեծանում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ երբ Հայաստանը Ռուսաստանի հետ ստորագրեց բազայի պայմանագիրը, դա ունեցավ իր դրական ազդեցությունը, քանի որ Ռուսաստանը դրանից հետո ներքին գներով է զենք–զինամթերք վաճառում Հայաստանին: Ըստ նրա այս խոսակցություններն ուղղված են Ռուսաստանի դեմ։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55