«Նոյեմբերի ավերակները» ժողովածուով բանաստեղծ Հովիկ Հովեյանը բոլորեց իր 60-ամյա հոբելյանը:
Դեկտեմբերի 1-ին,Կոմիտասիանվանկամերայիներաժշտությանտանը տեղի ունեցավ բանաստեղծ Հովիկ Հովեյանի 60-ամյակին նվիրված հոբելենական երեկո և հեղինակի նորերս հրատարակված «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը:
Երեկույթի սկզբում ցուցադրվեց տեսանյութ Հովիկ Հովեյանի անձնական արխիվից, որտեղ բանաստեղծն ինքը պատմում է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում անցկացրած կյանքի ամենանվիրական հատվածի՝ մանկության մասին, դեպի Սասուն ձգվող իր արմատների, հոր՝ գրող Վաչագան Հովհաննիսյանի և այն մեծանուն արվեստագետների ու մտավորականների մասին, ովքեր անջնջելի հետք են թողել բանաստեղծի կյանքում: Տեսանյութի երկրորդ մասում ներկայացված էին կարծիքներ Հովիկ Հովեյանի մասին՝ տարիների հեռվից մեզ հասնող խոսքեր. Գևորգ Էմին, Մարո Մարգարյան…
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և նշեց, որ մշակույթի նախարարության կողմից անակնկալ ունեն հոբելյարին՝ Ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար բանաստեղծ, թարգմանիչ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրենՀովիկ Հովեյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով:
Հեղինակի և նրա անցած ուղղու մասին խոսեցին գրողներ, գրականագետներ, երաժիշտներ, մշակույթի այլ գործիչներ:
Ներկայացվեց Հ. Հովեյանի բանաստեղծությունների նորերս հրատարակված՝ «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուն:
Ռուսերենով թարգմանվել և ժողովածուում են զետեղվելբանաստեղծություններ Հովեյանի՝«Վրիպածջրհեղեղ», «Անժամանակություն» գրքերից ևանտիպստեղծագործություններ:
Հոբելենական երեկոյի ընթացքում հնչեցին Հովիկ Հովեյանի բանստեղծություններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ:
Երաժշտական կատարումներով հանդես եկան.
«Հովեր» պետական կամերային երգչախումբը
«Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը
«Գևորգ Դաբաղյան և ընկերներ » դուդուկահարների անսամբլը
Հանդիսույթը վարեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42