Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնադրման 110-ամյակին նվիրված հայաստանյան միջոցառումների շարքը կանցկացվի դեկտեմբերի 1-5-ը Երևանում: Անցնող 110 տարիների ընթացքում միությունը հանդիսացել է փարոս հայության համար Հայաստանում և սփյուռքում: Միջոցառումների շարքը համախմբելու է ՀԲԸՄ-ի ղեկավարությանը, անդամներին, գործընկերներին, բարեկամներին՝ տոնախմբելու նշանակալի այս իրադարձությունն ու վերահաստատելու «ՄԻՈՒԹԻՒՆԸ ԶՕՐՈՒԹԻՒՆ է» ՀԲԸՄ-ի երկարամյա կարգախոսը:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սփյուռքի խոշորագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Միության առաջնորդների տեսլականի, ինչպես նաև նրա նվիրյալ բարերարների ու անդամների օժանդակության միջոցով միությունը տարիներ շարունակ ծանրակշիռ դերակատարություն է ունեցել հայկական արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որդեգրելով բոլոր ժամանակների պահանջներին ու կարիքներին համահունչ ծրագրեր:
1906թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր կոչումին՝ համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմանը: Այսօր Միությունն ունի 74 շրջանակային հանձնաժողովներ, մասնաճյուղեր, գործընկեր կազմակերպություններ, 28 երիտասարդ արհեստավարժների համախմբումներ, 24 դպրոցներ, մշակութային ու երիտասարդական տասնյակ կենտրոններ, գեղարվեստական, մարզական ու սկաուտական խմբեր: Իր պատմության ողջ ընթացքում Միությունը հավատարիմ է մնացել նաև իր հիմնադիրների տեսլականին՝ ներդրումներ կատարել ներդրումներ կատարել հայ ժողովրդի կրթական, սոցիալական, առողջապահական ու մշակութային կարիքների բավարարման ու նրա առաջընթացի ապահովման ասպարեզներում` կենտրոնանալով բոլոր համայնքներում կայուն զարգացման ծրագրերի վրա: Տեսլական, որն այսօր նույնպես շարունակվում է՝ ի նպաստ առավել պայծառ ապագայի կերտմանը:
Հոբելյանական միջոցառումների ծրագիրը՝
Դեկտեմբերի 1 – 18:00 - ՀԲԸՄ գործընկերների գնահատանքի օր
Դեկտեմբերի 2 – 11:00 - Մամուլի ասուլիս
- «ՀԲԸՄ հարյուրամյա պատմություն» էլ. գրքի շնորհանդես` Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացմամբ
- #Snapshot110 լուսանկարչական ցուցահանդես
19:00 - «ՀՈԳԻՍ» երաժշտական պարային ներկայացում Օպերայի դահլիճում
Դեկտեմբեր 3 – 14:00 - «ՀԲԸՄ զրույցներ» վարչապետ Կարեն Կարապետյանի հետ
Դեկտեմբեր 4 – 19:00 - Գալա ընթրիք–դրամահավաք
Դեկտեմբեր 5 – 10:00 - «Օգնենք Արցախին» արշավ. բուժսարքավորումների նվիրաբերում ՀՀ Պաշտպանության նախարարությանը
15:00 - Սիրիահայերի բժշկական կենտրոնի պաշտոնական բացում՝ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում
ՀԲԸՄ ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.agbu.am / www.agbu.org
Հավելյալ տեղեկությունների համար - Նարինե Հայրապետյան, հաղորդակցության ղեկավար, [email protected], 060-72-22-13, 077-59-99-61
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47