ARM | RUS |

300-400 ուսանող ունեցող բուհը չի կարող որակյալ կրթություն ապահովել. ԿԳ նախարար

02.12.16 | 16:28

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն այժմ լրամշակման փուլում է: Ընդգծելով, որ գործող օրենքի փոփոխությունը հասունացած էր, Լևոն Մկրտչյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտի որակի բարելավման և զարգացման ներկա ակնկալինքները հնարավոր չէ իրականացնել առանց օրենսդրական փոփոխությունների. «Նախարարությունը բավական երկար է աշխատել այս նախագծի փոփոխության վրա. շուրջ 2-3 տարի օրենքը մշակման փուլում է գտնվում, նախագծի վրա աշխատել են մի քանի միջազգային փորձագետներ: Նախագիծը կարծիքների է ուղարկվել նաև ՀՀ բուհեր և մոտ 2-3 ամիս ստացել ենք տարբեր առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել լրամշակման ժամանակ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ վստահություն հայտնելով, որ կառավարության հաստատմանը ներկայացնելուց և ԱԺ ուղարկելուց հետո նախագիծը կանցնի քննարկումների և լսումների մանրակրկիտ փուլ և մենք կունենանք ոլորտը կարգավորող լավ օրենք: «Առաջարկվող «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքով փորձում ենք հնարավորինս բեռնաթափել կրթության և գիտության նախարարության դերակատարությունը և ունենալ առավել ազատ համալսարաններ և ինքնուրույն բուհական համակարգ: Մենք գտնում ենք, որ պետք է պայմաններ ստեղծել համալսարանների համար, որպեսզի նրանք ունենան ժողովրդավարական կառավարման ներքին համակարգ: Այս իմաստով օրինագծով մի քանի լուրջ փոփոխություններ են առաջարկվում. տարանջատվում են 2 կարևոր հասկացություններ՝ պրոֆեսիոնալ կառավարիչ ի դեմս ռեկտորի և Գիտխորհրդի դերակատարման մեծացում, որը պատասխանատու է բուհի ակադեմիական վիճակի համար: «Այսօր մենք ունենք մի մոտեցում, երբ ռեկտորը պետք է լինի և՛ լավ գիտնական՝ առնվազան գիտությունների դոկտորի կոչումով, և՛ լավ կառավարիչ, ինչը այնքան էլ արդյունավետ մոդել չէ: Տարանջատելով տնտեսական և ֆինանսական կառավարման հարցերը ակադեմիական խնդիրներից՝ փորձում ենք բարձրացնել նաև ամբիոնների դերակատարումը»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ օրինագիծը ճանապարհ է բացում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ստեղծման համար, որը ՀՀ կառավարության նոր ծրագրի դրույթներից է:

Օրինագծով առաջարկվող հաջորդ կարևոր կարգավորումը կրեդիտային լիարժեք համակարգի ներմուծումն է: Ըստ նախարարի` օրենքի ընդունմամբ, ուսանողը կարող է կրեդիտներ հավաքել հանրապետությունում գործող տարբեր համալսարաններում, որը կապահովի շարժունությունը տեղական բուհերի միջև. «Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ մեր ուսանողների ազատ տեղաշարժի և տարբեր ուսումնական հաստատություններում կրեդիտներ հավաքելու հնարավորությունն ավելի հեշտությամբ իրականցվում են միջազգային ծրագրերով /Էրազմուս+, Տեմպուս/, քան թե երկրի ներսում և տեղական բուհերում: Մեր բուհական համակարգում առկա կրեդիտների տարբերությունները հնարավորություն չեն տալիս, որպեսզի ուսանողը կարողանա ազատորեն օգտագործել երկրում առկա պոտենցիալը: Օրինակ, եթե որևէ բուհ ունի թանկարժեք սարքավորում, դա պետք է բաց և հասանելի լինի ոչ միայն այդ բուհում սովորող, այլ ցանկացած ուսանողի համար:

Մենք փոքր երկիր ենք և իմաստ չունի, որ նույն սարքավորումները փորձեն ձեռք բերել բոլոր բուհերը: Մեր ընդհանուր պահանջարկը կարող է բավարարվել նաև մեկով, մի քանի նույնատիպ հզոր տեխնիկական լաբորատորիաներ ունենալու ռեսուրս չունենք: Բայց մեր բուհերն այսօր այդ իմաստով փակ են և չեն բացում իրենց տեխնիկական հնարավորությունները: Բուհերը պետք է ընդգրկվեն ցանցային համալսարանների ձևաչափի մեջ, որպեսզի ուսանողը հնարավորություն ունենա, մասնագիտությանն անհրաժեշտ պարտադիր կրեդիտներից որոշակի ծավալը հավաքել իր բուհում, մնացածը Հայաստանի այլ բուհերից: Կրեդիտն ստանալուց հետո ուսանողը դրանք կարող է ներկայացնել՝ իր ավարտական վկայականում ներառելու համար»:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ ընդունելության ներկա համակարգում ամրագրված առաջին հայտի գերակայության իրավունքը հաճախ առաջացնում է բուհերի դժգոհությունը: Այդ գերակայությունն առաջիկա մեկ-երկու տարիներին դեռ կպահպանվի, սակայն օրենքը հնարավորություն է տալիս ավելի ճկուն դարձնել ընդունելության համակարգը` փոփոխելով ինչպես առաջին հայտի գերակայության սկզբունքը, այնպես էլ ընդլայնելով ընդունելության քննությունների հարցազրույցների համակարգը:

Նոր մոտեցում է առաջարկվում նաև բուհերի պետական ավարտական քնությունների համակարգում: Ըստ նոր օրինագծի՝ համալսարաններում պետք է բացառել քննությունների վերահանձնումը, ըստ այդմ՝ օրենքը տալիս է հնարավորություն պետական քննությունների ձևաչափը փոխել. «Ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում պետական քննությունները, որոնք լուրջ կոռուպցիոն ռիսկ են պարունակում, վերանան: Եթե կրեդիտային համակարգն է աշխատում, և ուսանողը 4-5 տարի կրեդիտ է հավաքում, պետք է ավարտական քննությունը թեզի կամ դիպլոմայինի ձևաչափի մեջ լինի: Մեր կարծիքով` ճիշտ ճանապարհն այն է, որ կրեդիտային համակարգն արագ կայանա, պետական քննությունները հանվեն: Բուհերն իրենք պետք է ավարտական համակարգի իրենց մոդելն առաջարկեն, բայց չլինի այնպես` նույն առարկայից, որ 4 տարի սովորում է ուսանողը, մի հատ էլ պետական քննություն հանձնի, ի՞նչ է դա տալու ուսանողին»,- նշել է նախարարը՝ հիշեցնելով այս տարվա պետական քննությունների առնչությամբ ԿԳՆ-ի ստացած մի քանի բողոքների պատմությունները, որոնք նաև հանրային արձագանք էին ստացել: «Ի վերջո, եթե 4 տարի բուհում նույն առարկան սովորելուց հետո ուսանողը պետական քննությունից անբավարար է ստանում, նշանակում է այստեղ խնդիր կա. կամ 4 տարվա ուսումն է եղել ոչ բավարար որակի, կամ էլ պետական քննությունն է ոչ օբյեկտիվ եղել»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ պետությունն, ի դեմս նախարարության այսօր իր վրա պատասխանատվություն է վերցնում՝ ձևավորելով պետական քննական հանձնաժողով, որի որակը դժվար է երաշխավորել:

Օրինագծով` առաջարկվում է վերանայել համալսարանների ֆինանսավորման եղանակները, որը նախարար Մկրտչյանի խոսքով շատ կարևոր է. «Հայաստանյան համալսարանները ունեն ֆինանսական երկու հիմնական աղբյուր` 20 տոկոս պետական բյուջեից, 80 տոկոս` ուսանողների վարձավճարից: Սակայն եթե ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք` համալսարանական բյուջեների մեջ ուսման վարձերի մասնաբաժինը առավելագույնը 30 տոկոսն է կազմում, մնացածը համալսարանն ստանում է կամ իր գործունեության և մատուցած ծառայությունների շնորհիվ կամ տարբեր նվիրատվություններից: Այժմ մենք փորձում ենք ներդնել անձեռնամխելի ֆոնդեր, որի միջոցները սկզբում կարող են շատ քիչ լինել, սակայն հետագայում կաճեն և հնարավորություն կստեղծեն բուհերի զարգացման համար: Այստեղ շատ կարևոր է բուհերի բյուջեների թափանցիկությունը»:

Լևոն Մկրտչյանի խոսքով` փորձ է արվել հիմնովին վերանայել նաև կառավարման համակարգը և այդ համատեքստում ամրագրվել է պահանջ՝ նոր օրենքով համալսարանների կառավարման խորհուրդներում չեն կարող ընդգրկվել պետական և քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող անձիք. «Սա նաև մեր եվրոպական գործընկերների կարևոր հարցադրումներից մեկն էր»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ սա չի նշանակում, որ խորհուրդներում ընդգրկված անձինք չեն կարող ունենալ կուսակցական պատկանելիություն: «Մարդու անհատական իրավունքն է լինել կուսակցական և քաղաքական ակտիվություն դրսևորել: Այսինքն` եթե խոսում ենք համալսարանական դաշտի մասին, ո՞վ պետք է լինի գաղափարական ուղղության կրողը, եթե ոչ` ուսանողը: Իսկ կառավարման խորհրդի ձևաչափի մեջ պետք է չլինեն կուսակցական պաշտոն և պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպեսզի բուհը կարողանա իր քաղաքականությունն ազատ իրականացնել»,- նշել է նախարարը` հավելելով, որ այս պահանջը չի նշանակում, որ համալսարանական հանրույթն ապակուսակցական պետք է լինի, քանի որ դա կնշանակի տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում: Լևոն Մկրտչյանը միաժամանակ ընդգծել է, որ խրախուսվում է մասնավոր հատվածի և խոշոր գործատուների ներգրավվածությունը բուհերի կառավարման խորհուրդներում:

Խստացվել են նաև բովանդակային պահանջները՝ համալսարան կարող է կոչվել միայն այն բարձրագույն ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է կրթական ծրագրեր առնվազն 4 ուղղությամբ. «Օրենքը լավ հիմքեր է ստեղծում համալսարանների խոշորացման համար: Մենք պետք է հասկանանք, որ 300-400 ուսանող ունեցող բուհը չի կարող որակյալ համալսարանական կրթություն ապահովել: Միջազգային պրակտիկայում նման բան ուղղակի չկա: Նման հաստատությունը չի կարող որակ ապահովել: Մենք պետք է փորձենք վերջ դնել համալսարանների այսօրվա շքերթին»:

Ասուլիսի ժամանակ նախարարն անդրադարձել է նաև օրենքի պարզաբանմանն առնչվող տարբեր հարցերի, որոնք վերաբերել են վարչական պաշտոններում 70 տարեկանից հետո աշխատելու սահմանափակմանը, ուսման վարձավճարների փոփոխություններին, ինչպես նաև ավագ դպրոցների խնդիրներին ու «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47