ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ պարգևներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին:
Նախարարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ մարզիկներին հորդորելով ավելի ակտիվ մարզվել, իսկ մարզիչներին՝ լինել հետևողական և իրենց գիտելիքներն ու փորձառությունը անվերապահորեն փոխանցել մարզիկներին: «Սպորտը և մշակույթը այն երկու ոլորտներն են, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հաջողությամբ ինտեգրվել հասարակությանը: Հաշմանդամային սպորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, խնդրում եմ լինել ակտիվ և հիմնավորված առաջարկություններով մասնակցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակմանը: Դա կօգնի օրենսդրորեն լինել պաշտպանված և օգտվել սահմանված հնարավորություններից»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային պարալիմպիկ խաղերում պաուերլիֆտինգ մարզաձևում 5-րդ տեղը գրաված Գրետա Վարդանյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Հաշմանդամային սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհակալագրերով պարգևատրվել են.
խուլերի ըմբշամարտ մարզաձևից՝
Սենիկ Սերոբյան (երիտասարդների աշխարհի առաջնության 1-ին և 3-րդ տեղ)
Արարատ Սարգսյան (երիտասարդների աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
Ժորա Գրիգորյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր)
Սարգիս Սարգսյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր)
Գագիկ Սերոբյան (Սենիկ Սերոբյանի անձնական մարզիչ)
խուլերի ձյուդո մարզաձևից՝
Ռոբերտ Գևորգյան (աշխարհի առաջնության 2-րդ տեղ)
խուլերի շախմատ մարզաձևից՝
Սարո Մելքոնյան (պատանիների աշխարհի առաջնության 2-րդ տեղ)
Հակոբ Հակոբյան (վետերանների աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ
Տիգրան Գևորգյան (լող, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ)
Սուրեն Բալասանյան (աթլետիկա, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ, ձմեռային խաղեր դահուկավազք՝ 3-րդ տեղ)
Կույրերի շախմատ մարզաձևից՝
Յուրի Ավետիսյան (Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն)
Բազկամարտ մարզաձևից՝
Հարություն Մխիթարյան (միջազգային մրցաշարերի 3-րդ տեղ):
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55