Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումները եւ շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շահագրգռված է բարձրացնել դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների արդյունավետությունը եւ ցանկանում է քննարկում ծավալել 3 հիմնական հարցի շուրջ:
«Առաջին-Մենք նախաձեռնել ենք Ծրագրերի իրականացման գրասենյակները՝ ԾԻԳ-երն օպտիմալացնելու գործընթաց: Մենք արդեն լուծարել ենք 5-ը եւ ներկայում սկսում ենք օպտիմալացման հաջորդ փուլը: Ուզում ենք ձեզ հետ այս հարցի շուրջ բանակցել եւ բացատրել մեր նպատակը. մենք ուզում ենք աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ, հաստատուն ծախսերն՝ ավելի պակաս:
Երկրորդ - Վարկեր, վարկային ծրագրեր, դրանց առաջնահերթությունները: Դուք գիտեք, որ մեր արտաքին պարտքի չափը բավական բարձր է, եւ մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել ու հաստատել այն առաջնահերթությունները, այն խաղի կանոնները, որով հետագայում առնչվելու ենք վարկերի հետ եւ ընտրություն ենք կատարելու, թե որ վարկային ծրագիրն ենք համարելու առաջնահերթ եւ որ ծրագրերն ենք ֆինանսավորելու:
Երրորդ - Մինչեւ տարեվերջ՝ մոտ օրերս, մենք ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն կամ, այլ կերպ ասած, բարեփոխումների կենտրոն, որի շրջանակում նախատեսում ենք համագործակցել մաքսիմալ շահագրգռված ուժերի, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ եւ քննարկել՝ ուր ենք գնալու եւ ուր ենք տանելու մեր երկիրը: Քննարկել բոլոր նախաձեռնությունները, ստրատեգիաները, ռեֆորմները, ըստ ոլորտների, երկարաժամկետ, կարճաժամկետ, որպեսզի հստակ հասկանանք՝ որ ուղղությամբ պետք է շարժենք մեր տնտեսությունը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ակնկալում է միջազգային դոնոր կազմակերպությունների համագործակցությունն ու աջակցությունն այս գործընթացներում:
Այնուհետեւ ՀՀ պատասխանատու նախարարների եւ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀՀ վարչապետի նախանշած հարցերի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները, համատեղ ծրագրերը եւ հետագա անելիքները:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02