ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում սատեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Նիստին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, կառավարման խորհրդի անդամներն ու ԿԳՆ համապատասխան ոլորտի պատասխանատուները և կրթահամալիրի տնօրենը: «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանն է, խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության, ՀՀ ԿԳՆ, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանապետի տեղակալը, կրթահամալիրի ծնողական խորհրդի նախագահը: Քննարկելով «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակն ու առաջացած խնդիրները՝ խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ԿԳՆ-ին՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ծառայողական քննություն նշանակելու առաջարկով: Արտահերթ նիստում որոշվել է ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից կազմված հանձնախումբ ձևավորել, որը կրթահամալիրում մշտական դիտարկում և վերահսկողություն կիրականցնի: ՀՀ ԿԳՆ-ի կողմից այդ աշխատանքերը կհամակարգի աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը: «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրավիճակը կայունացնելու և կրթական գործընթացը վերականգնելու նպատակով վերահսկման պարտականությունը ժամանակավորապես դրվել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանի վրա: Արտահերթ նիստի ժամանակ որոշվել է նաև փոխել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը և կառավարման ձևը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47