Դեկտեմբերի 1-ից մաքսային արժեքի հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: ՊԵԿ-ը մշակել է էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմ, որի շնորհիվ նվազագույնի է հասնում մաքսային մարմին-հայտարարատու շփումը: Այսուհետ հայտարարատուն կարող է մաքսային արժեքի հայտարարագիրը ներկայացնել իր գրասենյակից՝ առանց մաքսատուն այցելելու և, ցանկության դեպքում, առանց բրոքերի միջնորդության՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում մաքսային արժեքի հայտարարագիրը ստանալուն պես մաքսային մարմինը պարտավոր է ընդունել տվյալ ապրանքի մաքսային արժեքը՝ ներկայացված գործարքի գնով: Այսինքն՝ մաքսային մարմնի կատարած գործողությունները վերահսկելի են դառնում, քանի որ արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, իսկ մաքսային մարմնի հետ շփման կրճատումը ևս մեկ քայլով նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Նա նշել է, որ էլեկտրոնային հարթակից օգտվել կարողանալու համար համակարգի ներդրմանը նախորդել է ինչպես մաքսային ծառայողների, այնպես էլ հայտարարատուների և մաքսային միջնորդների ուսուցումը. «Դասընթացը շարունակական է լինելու, իսկ ծրագրից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում լայնածավալ խորհրդատվություն է տրամադրվելու»: ԵԱՏՄ պահանջներով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պարտավոր է ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին ներկայացնել մաքսային արժեքի հայտարարագիր: ՀՀ պետեկամուտների կոմիտեն, չցանկանալով լրացուցիչ թղթաբանությամբ մաքսային մարմնի հետ շփումն ավ ելացնել, միության երկրներից առաջինն է, որ մշակել և կիրառում է մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգ: «Ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակում գործող այս համակարգը բաղկացուցիչ մասն է բեռների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի, որն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել 2017թ. առաջին եռամսյակում:
Հոկտեմբերից մեկնարկած բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը նախաձեռնել է նաև գործարքի գնի մեթոդի հետ կապված կարևոր փոփոխություն: «Դեկտեմբերի 1-ից գործարարները կարող են միանգամից դիմել մաքսատներ, այլ ոչ թե վերադաս մաքսային մարմին՝ գործարքի գնի մեթոդով մաքսային ձևակերպումներ կատարելու համար»,-նշել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արմեն Սարգսյանը՝ նկատելով, որ այս փոփոխությունը նույնպես ուղղված է թղթաբանության, մաքսային մարմին-տնտեսվարող շփումների կրճատմանը:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03