Հայաստանում 2009թ. տվյալներով համացանցից օգտվում էր 191000 բնակիչ, 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ ինտերնետ կապին միացած է Հայաստանի բնակչության գրեթե 60 տոկոսը:
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ Արման Գալստյանը նշեց, որ ցանցի շարունակական բարելավման և նոր տեխնոլոգիաների տարածման արդյունքում վերջին 3 տարիներին մեր երկրում ինտերնետ օգտագործողների կայուն աճ է գրանցվում` տարեկան մոտ 5 տոկոս:
Գլոբալ տնտեսական ֆորումի ցեկույցի համաձայն՝ Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել. 144 երկրների ցանկում 2013թ. 82-րդ տեղից 2016-ին բարձրանալով 56-րդ հորիզոնական:
Ինտերնետի զարգացմանը զուգահեռ, առաջանում են նաև նոր մարտահրավերներ. ինչպե՛ս և ի՞նչ գործիքներով պայքարել համացանցում վտանգավոր բովանդակության, կիբերտարածության մեջ կատարվող հանցագործությունների, անձնական տվյալների պահպանության իրավունքի ոտնահարման դեմ:
Ցանցը զարգանում է ավելի արագ, քան օրենսդիր մարմինները հասցնում են համապատասխան օրենսդրական ակտեր մշակել։ Դրանից էլ առաջանում է անհրաժեշտություն՝ ունենալ ինտերնետ կառավարման մարմին:
Հայաստանում որոշվեց առաջնորդվել աշխարհում ընդունված բազմաշահառու ինտերնետ կառավարման մոդելով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գխավորությամբ 2014 թվականին ստեղծվեց Ինտերնետ կառավարման համաժողովը:
Այստեղ ներկայացված են ինչպես պետական մարմիններից ու հասարակական կազմակերպություններից, այնպես էլ մասնավոր ընկերություններից ներկայացուցիչներ, ինտերնետ պրովայդերներ: Միջգերատեսչական այս հանձնաժողովի նպատակը կիբերտիրույթում առաջացող խնդիրներն ի հայտ բերելը, քննարկելն ու լուծումներ առաջարկելն է:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը, ով նաև Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղարն է, նշում է, որ հանձնաժողովի գործառույթը խորհրդատվական է: Սակայն հանձնաժողովի առաջարկությամբ և նախարարության միջնորդությամբ ընդունվեց DDos հարձակումներին վերաբերող որոշում:
«Կառավարությունն ընդունեց որոշում, որով ինտերնետ պրովայդերները պարտավորվում են պետական գերատեսչություններին տրամադրել DDos հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ»,- նշեց Գրիգորի Սաղյանը:
Այս տարի, հոկտեմբերին անցկացվեց Ինտերնետ կառավարման ֆորումը, որին մասնակցեցին ոլորտի բազմաթիվ շահառուներ, քննարկվեցին կիբերանվտանգությանը, ՕԹիԹի ծառայություններին և երեխաների առցանց պաշտպանությանը վերաբերող հարցեր:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես երեխաները առաջին դասարանից պլանշետներով գնում են դպրոց, բայց ոչ ոք նրանց չի սովորեցնում, թե ցանցում ինչպես է պետք աշխատել։ Ցանցային էթիկետի խնդիրը արդիական է նաև մեծահասակների համար»,- ասաց Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանը:
Չբացել անծանոթներից ստացված նամակները, պատահական շփումներ չհաստատել սոցիալական ցանցերում, խուսափել կասկածելի բովանդակությամբ կայքերից. այս ու բազմաթիվ այլ կանոններ նախարարությունն առաջարկում է սովորեցնել երեխաններին հենց դպրոցում: Մտահոգությունները ներկայացվել են նաև Կրթության և գիտության նախարարությանը:
«Ինտերնետից անվտանգ օգտվելու թեմայով պետք է դասաժամեր լինեն դպրոցում, սոցիալական գովազդներ տարածվեն հեռուստատեսությամբ, սոցցանցերով»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:
Եթե բազմամիլիոնանոց Չինաստանը կարող է իրեն թույլ տալ արգելափակել «Ֆեյսբուքը», «Թվիթերն» ու «Յութուբը» կամ ունենալ սեփական արտադրության որոնողական համակարգ, ապա փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, չեն կարող գնալ արգելափակումների ճանապարհով:
Կիբերտարածությունում անվտանգ գոյատևելու բանաձևը գրագետ ինտերնետ օգտագործողներ ունենալն է:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47