0 փաստաբան, որոնք ավարտել են Փաստաբանների դպրոցը, այսօր հանդիսավոր արարողությամբ ստացան փաստաբանական գործունեության արտոնագիր:
Իր ելույթում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ այսօրվանից նրանց արդեն դե յուրե կարող են դիմել՝ որպես փաստաբան-գործընկերներ. «Այն, ինչ հաջողվել է փաստաբանների բոլոր սերունդներին եւ ամրագրվել է որպես համայնքի ձեռքբերում, այսօրվանից նաև ձեզ է պատկանում: Զարգացրեք համայնքի բարի ավանդույթները եւ պայքարեք մեր համայնքում տեղ գտած բացասական երևույթերի դեմ: Այսօր կարելի է բարձրաձայն արձանագրել նաև, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային եւ անհատական պայքարի դերն ու նշանակությունը: Նրանցից շատերն են ցուցաբերում հակակոռուպցիոն վարք՝ չվտանգելով փաստաբանի բարի անունը»:
Իսկ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն իր խոսքում, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ դպրոցն իր մասնագիտական պատրաստվածությամբ չի զիջում աշխարհում գործող համանման դպրոցներին. «Մեր դպրոցում պետք է կատարելագործվի պրակտիկ ուսուցումը: Մենք գնում ենք առաջ ու ստանում ենք այն արդյունքը, որն այսօր ունենք: Հույս ունեն, որ մենք՝ արդեն որպես գործընկերներ, առիթ կունենանք համագործակցելու»:
ՀՀ-ում այսօր գործունեություն է իրականացնում 1730 փաստաբան: Ի դեպ, արտոնագիր ստացող փաստաբանների մեջ չկար տարիքային սահմանափակում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47