Ամերիկյան The Washington Post (WP) թերթի փոխանցմամբ՝ սիրիական չափավոր ընդդիմության զինյալները դիտարկում են ահաբեկչական մի շարք խմբավորումների և մասնավորապես «Ալ-Քաիդայի» հետ առավել սերտ համագործակցություն հաստատելու հնարավորությունը։
Այդ մասին թերթին հայտնել են ամերիկյան վարչակազմում ու ընդդիմության շրջանում նրա աղբյուրները։ Բացի այդ, ընդդիմությունն ուսումնասիրում է նաև Պարսից ծոցի երկրների սերտ համագործակցության և նրանցից զենք ստանալու հնարավորությունը։
Ապստամբները նաև չեն բացառում ավանդական պարտիզանական մարտավարության կիրառումը, այդ թվում նաև Ասադի բանակի ու ռուս զինվորականների դեմ դիպուկահարներ կիրառելը։
Ընդգծվում է, որ համապատասխան գաղափարներն ի հայտ են եկել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, ով հայտարարել էր սիրիացի ապստամբներին հատկացվող օգնությունը կրճատելու պլանի, ինչպես նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելու մտադրության մասին։
ԱՄՆ իշխանությունների գնահատմամբ՝ սիրիական չափավոր ընդդիմության կազմում գտնվում է մոտ 50.000 մարտիկ։ Ապստամբների հրամանատարներից մեկը թերթին հայտնել է, որ իրենք մեծապես հիասթափված են, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվում է հատկացնել անհրաժեշտ սպառազինություն։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44