Պատերազմող պետությունում պետք է ամեն ինչ անել, որ զինվորական ծառայությունը շրջանցելու սողանցքներ չմնան: ԱԺ-ում Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Ըստ նրա՝ նրանք, ովքեր խոսում են այն մասին, թե գիտությունը կտուժի, եթե երիտասարդը բանակում ծառայի ուսանելու փոխարեն, դեմագոգիայով են զբաղված:
«2-ին գումարած 2-ը հինգ լինել չի կարող: Կարող է 4 լինել, հաստատապես չորս լինել, բայց ոչ երբեք 5: Պետք է մեր պետությանը հարիր օրենքներ ստեղծենք, բանակում ծառայելը պետք է արժանապատվության, տղամարդկության հարց լինի: Սա այն պրոբլեմներից մեկն է, որը մենք ենք ստեղծել… Հստակ էր, որ սողանցք ենք ստեղծում, երբ պետության հաշվին մարդը սովորում է, չի ծառայում բանակում, իսկ հետո պիտի աշխատի, կարող է նաև չաշխատել: մենք բավական ստեղծագործող մարդ ենք, կարող ենք ելքեր գտնել:
Գիտությունը պարտվել է, շահել է դոմագոգիան, շահել է սողանցքներ փնտրողների խումբը: Այս հարցը մեկ այլ տեղում էլ կա, երբ դրսում պետական միջոցների հաշվին սովորում են: Տասնյակ մարդիկ սովորում են, ավարտում են, այդ ժամանակ դառնում են այդ երկրի քաղաքացի, բանակում չեն ծառայում ու պետությունը դրանից տուժում է»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Ըստ պատգամավորի՝ բանակում ծառայելու պայմանները պետք է հավասար լինեն, դպրոցն ավարտած ցանկացած արական սեռի ներկայացուցիչ պիտի իմանա, որ ծառայելու է: «Մենք պետք է այստեղ սողանցք չթողնենք... Իհարկե, տասնյակ մարդիկ ասում են, որ դա գիտությանը վնաս է, բայց ինչքան նեղացնում ենք բանակ ծառայողների շրջանակը, այնքան կոռուպցիոն ռիսկն ենք մեծացնում, ո՞վ սա չգիտի»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47