Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 3-11-ը մեր երկրում են գերմանական «Ophardt Hygiene Technologies» ընկերությունների ներկայացուցիչները` հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրական ձեռնարկություն հիմնելու ներդրումային ծրագրով։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, նախատեսվում է առողջապահական արտադրանքն արտահանել ԵԱՏՄ և Իրանի շուկաներ։
«Հայաստանի զարգացման հիմնադրամը պատրաստ է ցանկացած փուլում տրամադրելու անհրաժեշտ աջակցությունը՝ ներդրումային ծրագիրը հաջողությամբ իրականություն դարձնելու համար»,- այսօր «Ophardt Hygiene Technologies» ընկերության հիմնադիր և տնօրեն Հայներ Օփհարդտի, փոխնախագահներ Ջոն Օմալիի, Քեն Ֆռայզենի, ամերիկացի գործարար Տիգրան Պապիկյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։
Ներդրողների խնդրանքով Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է նրանց հանդիպումները կառավարության անդամների, Հայաստանում Գերմանիայի դեսպանի, բժշկական կենտրոնների, բանկի, իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության ղեկավարների հետ։
Սա գործարար պատվիրակության հայաստանյան երկրորդ այցն է. առաջինը Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Made in Armenia» հայկական արտադրության խոշորագույն ցուցահանդեսի օրերին, սեպտեմբերի 16-22-ը։ Հավանական ներդրողներն այդ օրերին նույնպես մի շարք գործնական հանդիպումներ են ունեցել պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել Հայաստանում գործարար միջավայրը, ծանոթացել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, ենթակառուցվածքներին, տնտեսական զարգացման հեռանկարներին, աշխարհագրական պայմաններին և մասնագիտական ներուժին, դիտարկել են ապագա գործարանի կառուցման հողատարածքները։ Տեսաշարը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://we.tl/0obgFE6UUS և https://www.youtube.com/watch?v=NbGhG2ytQjM ։
Ներդրումային ծրագրի գաղափարը ծագել է այս տարի հունիսին Լոս Անջելեսում «Հայաստան․ՏՏ համաժողովի» ընթացքում մի շարք գործարարների հետ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանի հանդիպումների արդյունքում։
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03