Հայտնի թուրք քաղաքական գործիչ Բասքըն Օրանը քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունն ու այն «ճահճացած» անվանել:
Թուրքական diken.com.tr կայքի փոխանցմամբ՝ Օրանը նշել է, որ Թուրքիայի և անգամ Օսմանյան կայսրության ամբողջ պատմության ընթացքում իրենք այսքան ճահճացած արտաքին քաղաքականության մոդել չեն ունեցել և որ նախագահը, որը փաստացի հայտնվել է «առանց ելքի փողոցում», ունի միայն մի հնար՝ գլուխը պատին հարվածել:
Օրանը հայտարարել է, որ Թուրքիան ներկա պահին փաստացի գտնվում է Սիրիայի հետ լայնածավալ պատերազմի մեջ, և պնդել է, որ այս տարվա նոյեմբերի 24-ին սիրիական Էլ Բաբ շրջանում թուրք զինծառայողների հրթիռակոծումն ու մահն ամենևին էլ պատահական չէին, ավելին՝ դրանում կար նաև Ռուսաստանի համաձայնությունը:
«Այդ տարածքում միայն Ասադի և Ռուսաստանի կործանիչները կան: Եթե Ռուսաստանը չի հարվածել, ուրեմն Ասադի ուժերն են հարվածել, իսկ նրանք առանց Ռուսաստանի համաձայնության թուրք-սիրիական սահմանին ոչինչ չեն անում», - ասել է Օրանն ու հիշեցրել, որ թուրք զինծառայողներն Էլ Բաբում սպանվեցին հենց նոյեմբերի 24-ին՝ թուրքական ԶՈւ-ի կողմից ռուսական կործանիչի խոցման 1-ամյակին:
Անդրադառնալով Էրդողանի՝ Ասադի իշխանությանը վերջ տալու հայտարարությանը՝ Օրանն ընդգծել է երեք խնդիր, որ թուրքական ԶՈւ-ն ձգտում է լուծել Սիրիայում. Սիրիայի քրդերի ոչնչացում, Ասադի ռեժիմի տապալում և իսլամիստ ծայրահեղականներին աջակցություն:
«Միայն Ասադին տապալելու համար չէ այնտեղ, բայց ամենակարևորը հենց դա է», - ասել է թուրք քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44