2016 թվականի հունվար հոկտեմբերին Հայաստան է ներմուծվել 2 մլրդ 613 մլն 322.3 հազար ԱՄՆ դոլարի ապրանքատեսակ: Նախորդ տարվա նույն ժամանակահատավածի նկատմամբ ծավալը նվազել է 0,3 տոկոսով, սակայն ներմուծման ընդհանուր ծավալում մեծ մասնաբաժին ունեցող ապրանքատեսակների ներկրումը հիմնականում աճել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ըստ մասնաբաժնի՝ ներմուծման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանքն է: Ներմուծման մեջ նրա մասնաբաժինը կազմել է շուրջ 17,8 տոկոս: Ընդհանուր առմամբ ներմուծվել է 463 մլն 192.7 հազար ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք` նվազելով 9,6 տոկոսով: Մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմել է շուրջ 14 տոկոս (366 մլն 708 ԱՄՆ դոլար): Նախորդ տարվա նույն ժամակահատվածի նկատմամբ այն աճել է 12.1 տոկոսով: Պատրաստի սննդի արտադրանքի մասնաբաժինը կազմել է շուրջ 10,5 տոկոս (274 մլն 741.2 հազար ԱՄՆ դոլար)՝ նախորդ տարվա համանուն ժամանակահատավածի համեմատ աճելով 8.5 տոկոսով: Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի մասնաբաժինը կազմել է շուրջ 10,4 տոկոս (269 մլն 728.3 հազար ԱՄՆ դոլար): Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9.7տոկոսով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47