Վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրապետության նախագահի հետ չի քննարկել, թե ինչքան է ինքը պաշտոնավարելու:
Այսօր` դեկտեմբերի 6-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչները վարչապետից հետաքրքրվեցին` արդյոք նա շարունակելու է պաշտոնավարել նաեւ 2018թ.-ից հետո:
«Այդ հարցին պատասխանել եմ ես: Եթե ես ասեի, որ 3, 4 կամ 5 տարի պաշտոնավարելու եմ, ասելու եք` բա որ արդյունավետ չլինեք, չարիք դառնաք կառավարման տեսանկյունից... Ես չեմ եկել 6 ամիս աշխատելու: Եթե ժողովուրդը, հանրության տարբեր շերտեր հասկանան` մենք յուրաքանչյուր օր ճիշտ ուղղությամբ ենք գնում, կփորձենք աշխատել երկարատեւ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը վստահեցրեց, որ ինքը նախագահի հետ իր պաշտոնավարման ժամկետների մասին չի զրուցել:
Նշենք, որ ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Կարեն Կարապետյանը կմնա իր պաշտոնում: Նախագահը, սակայն, չէր խոսել 2018թ.-ից հետո ստեղծվող իրավիճակի մասին: Լուրեր են շրջանառվում, որ հենց այդ ժամանակվանից Հանրապետության վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը:
Կարապետյանը լրագրողների համառ հարցերին ի պատասխան ի վերջո նշեց, որ արդյունավետ աշխատելու դեպքում 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47