Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ։ Ուղերձում նշվում է. «Սիրելի երկրապահներ, Արցախյան ազատամարտի հարգելի վետերաններ,սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ: Իսկապես անգնահատելի է այն դերակատարումը, որ երկրապահ կամավորականներն ունեցան հայ ժողովրդի նորօրյա պայքարի՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման գործում: Դեռևս կանոնավոր բանակ չունեցող մեր երկրում դուք առաջինն էիք, որ կամավոր ստանձնեցիք հայրենիքի պաշտպանի շնորհակալ և նվիրական գործն ու, պատվով կրելով այդ պատասխանատու բեռը, հենց դու՛ք դարձաք հաղթանակած մեր բանակի ամուր հիմքը: Եվ, որ ամենակարևորն է, Ազգային բանակի ձևավորումից հետո էլ շարունակել ու շարունակում եք մնալ մեր հայրենիքի սահմանների պաշտպանության նվիրյալներ: Այսօր էլ առաջնագծում եք ու, հայրենյաց սահմանները պաշտպանող մեր քաջ զինվորներին թև ու թիկունք լինելով, հերթական անգամ փաստում եք, որ Երկրապահ լինելը ապրելակերպ է, անձնուրաց հավատամք, ինչից և սարսափում է թշնամին: Այս տարվա ապրիլի սկզբին հայրենի սահմաններից հերթական անգամ հետ շպրտելով նենգ թշնամուն, ցավոք, ունեցանք նաև հերոս հայորդիների կորուստներ... Հավերժ փառք և խոնարհում նրանց հիշատակին: Երկրապահի օրը նաև առիթ է կրկին խոնարհվելու և երախտագիտություն հայտնելու զոհված մեր ազատամարտիկների ու զինվորների ծնողներին, այրիներին ու հարազատներին: Անշուշտ, ոչինչ չի կարող հատուցել ձեր կրած անդառնալի կորուստը, որը վստահաբար նաև մեր բոլորի ցավն է, սակայն ուզում եմ կրկին հավաստիացնել, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը և թե՛ անձամբ ես շարունակելու ենք լինել բոլորիդ կողքին ու մշտապես սատարելու ենք ձեզ»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47