«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք». սա Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2015-ի փետրվարի 12-ին արված հայտարարությունից պատառիկ է, որից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից դուրս գալու և իրեն ամբողջովին սպորտին նվիրելու մասին: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Բայց մոտ երկու տարի անց ԲՀԿ-ին հավատարիմ մնացած գործիչներն ու հազարավոր քաղաքացիներ պարբերաբար տարբեր ֆորմատներով դիմում են Գագիկ Ծառուկյանին՝ վերադառնալու խնդրանքներով: Նույնիսկ նրա տան դիմաց էին հավաքվել քաղաքացիները, որոնց ներկայությունից ճնշված Ծառուկյանը իջավ իր դղյակից, խոստացավ առանձին հայտարարությամբ տեղեկացնել անելիքների մասին՝ միաժամանակ ակնարկելով, որ առաջիկա ընտրություններին, անպայման, մասնակցություն կունենա:
Երեկվա դրությամբ պատմական այդ հայտարարությունը դեռ չէր եղել: Բայց ՀՀԿ-ական շատ գործիչների մոտ արդեն «ոչ կոմֆորտ» իրավիճակ էր: Զավեշտալի փակուղում են հայտնվել այն հանրապետականները, որոնք առիթը բաց չէին թողել և իրենց վերադասի թողտվությամբ Ծառուկյանի հասցեին կոշտ որակումներ էին հնչեցրել: Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խոսելով Ծառուկյանի մասին, ասել էր.«Թալանչին չի կարող լինել բարերար, նա չարիք է»:
«Ժողովուրդ»-ը պատգամավորից հետաքրքրվել է՝ հիշո՞ւմ է իր խոսքերը Ծառուկյանի մասին, նա վերադառնում է: «Ոչ մի բան չենք հիշում. երբ հայտարարություն կանի, կպատասխանենք»,- պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47