Բելառուսը ՌԴ-ի շուկան հավասարեցրել է արտասահմանյան շուկաներին: Փետրվարի 1-ից մի շարք ապրանքների համար վկայագրեր պետք է ստանան նաև ռուսական ընկերությունները: Կառավարության որոշումը ստորագրվել է հոկտեմբերին, բայց այն քննարկել հասարակությունը սկսել է միայն այժմ, երբ մատակարարները և արտադրողներն ահազանգ են հնչեցրել, գրում է «Независимая Газета»-ն:
Հաստատվել է ապրանքների ցանկը, որոնք բելառուսական շուկա ներկրվելիս որակի հաստատման ընթացակարգ պետք է անցնեն: Ցանկում ներառված են կենցաղային տեխնիկա (սառնարաններ, հեռուստացույցներ, միկրոալիքային վառարաններ և այլն), ռադիոէլեկտրական սարքերի որոշ տեսակներ: Ցանկում են նաև օղին և գինին, հակահրդեհային անվտանգության միջոցները, որսորդական և սպորտային զենքը:
Բելառուս ապրանքների ներմուծումը սահմանափակելու փորձերը սովորական գործընթաց են Բելառուսի համար: Ներկայիս իրավիճակի յուրահատկությունն այն է, որ նոր կանոնները տարածվում են Բելառուս ներմուծվող բոլոր ապրանքների վրա՝ առանց բացառության, մինչդեռ նախկինում այդ պահանջները չէին վերաբերում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական մաքսային տարածքի երկրներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին:
Նշվում է, որ բանն այն է, որ կենցաղային տեխնիկայի մեծ մասը ստացվում է հենց Ռուսաստանի տարածքից: Փաստացիորեն՝ Ռուսաստանի մատակարարներն առաջինն էլ ահազանգ են հնչեցրել:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն արձագանքել է նորամուծությանը և նշել է, որ Բելառուսի պահանջը խախտում է ինտեգրացիոն պայմանավորվածությունները:
«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ենթադրում է, որ պետություններն ապահովում են արտադրանքի շրջանառությունն առանց լրացուցիչ պահանջների և համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգերի անցկացման»,- ասված է հայտարարությունում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34