Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցի քննարկումը, ինչից հետո Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է, որ կաթողիկոսությունը որոշել է այս հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս մասին տեղեկացնում է Asbarez.com–ը:
«Դեկտեմբերի 6-ը կարևոր օր է լինելու ընդհանրապես հայ ժողովրդի և մասնավորապես հայ եկեղեցու համար: Սա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո: Իրավական այս գործընթացը երկար և լուրջ մտորումների, խորհրդակցության և ուսումնասիրության արդյունք է` հիմնված միջազգային իրավունքի վրա, այդ թվում և 1932թ. Լոզանի կոնֆերանսի որոշումների վրա, որն առնչվում է Թուրքիայի Հանրապետության սահմաններում բնակվող փոքրամասնություններին»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը Լիբանանից ուղիղ տեսուղերձի ժամանակ:
Արամ Ա–ն համոզմունք է հայտնել, որ եկել է ճանաչման փուլից փոխհատուցման փուլին անցնելու ժամանակը` այդ ճանապարհին չմոռանալով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:
«Դեկտեմբերի 6-ին մեր թղթածրարը, այլ խոսքով` Սիսի կաթողիկոսարանի վերադարձի մեր պահանջը պաշտոնապես պետք է Ստրասբուրգում ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,– ասել է նա՝ ավելացնելով, որ դրա հաջորդ օրը Բելգիայում մամուլի ազգային ակումբում տեղի կունենա հրապարակային մամուլի ասուլիս, որին կմասնակցեն կաթողիկոսության իրավական մարմնի հինգ անդամներ:
«Ասուլիսին ներկա կլինեն միջազգային մամուլի ներկայացուցիչները, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական ու կուսակցական պատասխանատուներ»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը՝ հավելելով, որ այս դատը Մեծի Տանն Կիլիկիո դատը չէ, «ոչ էլ մեր եկեղեցու դատն է, այլ մեր ժողովրդի»:
«Մենք այս գիտակցությամբ, այս հեռանկարով ճամփա ելանք և պետք է շարունակենք իրավական այս ընթացքը: Մենք պետք է շարունակենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Միաժամանակ, հավատացած եմ, որ ժամանակը եկել է, որ մենք` Հայաստանը և Սփյուռքը, մեր բոլոր կազմակերպություններով պետք է մուտք գործենք իրավական դաշտ: Մենք պահանջատեր ժողովուրդ ենք»,- հայտարարել է նա:
Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է, որ հայկական հարցը արդարության հարցն է: «Դա մեր ժողովրդի հարցն է: Մենք երբեք չենք մոռանում Հայոց ցեղասպանությունը: Ճանաչումն ու փոխհատուցումը մեր հստակ պահանջն է որպես ժողովուրդ և եկեղեցի: Մենք ցանկանում ենք արդարություն միջազգային հանրությունից»,- հայտարարել է նա:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55