Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։ Այսօր դատարանում ցուցմունք տվեց Մերի Մարգարյանին պաթոլոգիայի բաժանմունքից ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխելու գործընթացին մասնակցած բուժքույր Արփինե Մուրադյանը: Վերջինիս խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել, թե ինչու են տեղափոխում Մերիին, և նրա առողջական վիճակի մասին ոչինչ չի իմացել. «Չեմ իմացել, թե ինչու է հոսպիտալացվել: Նրանով Շուշանիկ Բախշյանն էր զբաղվում»: Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը՝ միաժամանակ հակասություններ գտնելով դրա և դատարանում տված ցուցմունքի միջև։ Նախաքննական ցուցմունքում Արփինե Մուրադյանը նշել էր, որ ինքը մտել է Մերի Մարգարյանի սենյակ և հարցրել նրա առողջական վիճակի մասին: Սակայն դատարանի հարցին՝ Մուրադյանը մտե՞լ է Մերի Մարգարյանի սենյակ, թե ոչ, վկան հստակ պատասխան չտվեց.«Չեմ հիշում՝ մտել եմ Մերիի սենյակ, թե ոչ»: Դատարանում ցուցմունք տվեց նաև մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Գրիգորյանը, ով ասաց, որ ինքը Մերի Մարգարյանին չի հետազոտել, նրա վիճակի մասին իմացել է հիվանդանոցի փոխտնօրենից: Մեղադրող դատախազի խնդրանքով դատական նիստն ավարտվեց երկու վկաների հարցաքննությունից հետո: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 13-ին: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով): Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47