Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հայոց Հայրապետը, բարի գալուստ մաղթելով Նիկոլոզ միտրոպոլիտին համայն հայության հոգևոր կենտրոն, ջերմությամբ վերհիշեց իր հայրապետական այցն Ախալքալաք, ինչպես նաև անդրադարձ կատարեց միտրոպոլիտի նվիրյալ գործունեությանը: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը հաստատեց, որ այցի ընթացքում ականատեսն է դարձել հայ ու վրաց համայնքների և երկու Եկեղեցիների կառույցների միջև առկա ջերմ փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնցում կարևոր է Գերաշնորհ Նիկոլոզ միտրոպոլիտի դերակատարությունը:
Խորին երախտագիտություն փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ միտրոպոլիտ Նիկոլոզն ուրախություն հայտնեց Հայաստան այցելելու հնարավորության համար: Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտը կարևորեց երկու ժողովուրդների միջև շփումների ու կապերի զորացումը՝ ի մտի ունենալով նաև ժողովուրդների միջև առկա պատմական աղերսները, ընդհանրություններն ու համանման ավանդույթները:
Հանդիպմանը խոսվեց երկու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին, անդրադարձ կատարվեց Եկեղեցիների հոգևոր-կրթական գործունեությանը, մասնավորապես եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը և հովվական ծառայությանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին գնահատելով Նիկոլոզ միտրոպոլիտի ջերմ վերաբերմունքը հանդեպ Հայ Եկեղեցին և Սամցխե-Ջավախքի հայությունը, Աստծու զորակցությունը մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02