Արդյոք Բարաք Օբամայի վարչակազմն առանց աղմուկի ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանությունը, գրում է Associated Press-ը: Գործակալությունը նշում է, որ չնայած նրան, որ այդ բառը երկար ժամանակ ԱՄՆ պաշտոնյաների՝ այդ թվում նախագահ Բարաք Օբամայի համար տաբու է եղել, ՄԱԿ-ում Օբամայի դեսպանն անցած շաբաթ ավելի հեռուն է գնացել իր ղեկավարից՝ 1915 թվականի դեպքերը «ցեղասպանություն» որակելով:
Հոլոքոստը վերապրած և Խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիսելի աշխատանքին նվիրված ելույթում ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը ցավ է հայտնել մինչ օրս շարունակվող անարդարությունների վերաբերյալ, այդ թվում՝ նա նշել է «հայերի ցեղասպանության մերժողականությունը»: Փաուերն իր խոսքերը չի մանրամասնել, գրում է գործակալությունը:
Այս խոսքերը, գրում է Associated Press-ը, կարող են զայրացնել Թուրքիային, որը կատաղի կերպով հակադրվում է ցեղասպանության մասին որևէ հիշատակման և որի ռազմավարական դերը որպես ԱՄՆ գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից ստիպել է ամերիկացի պաշտոնյաներին չափազանց զգույշ լինել այդ դեպքերի մասին խոսելիս: Այդ խոսքերը զարմանալի են նաև՝ հաշվի առնելով Փաուերի կարգավիճակը՝ որպես երկրի երկրորդ բարձրաստիճան դիվանագետ և այն, որ դրանք որպես Օբամայի հասցեին հնչեցրած քննադատություն են թվացել:
Գործակալությունը նշում է, որ նախընտրական արշավի ժամանակ Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց չի կատարել իր խոստումը պաշտոնավարության ժամկետում: Մինչև կառավարություն մտնելը՝ Փաուերը պուլիտցերյան մրցանակակիր լրագրող էր, որը գրում էր ցեղասպանություններին ԱՄՆ-ի արձագանքների մասին: Պաշտոնյաները նշում են, որ նա ակտիվ լոբբինգով էր զբաղվում, որպեսզի Օբաման ճանաչի ցեղասպանությունը:
Փաուերի խոսնակը՝ Կուրտիս Կուբերը հայտարարել է, որ ցեղասպանության մասին խոսքերը հնչել են Վիսելի մեծարման համատեքստում և նպատակ ունեին «համոզել մյուսներին կանգնել համակարգային անարդարության, զանգվածային վայրագությունների և ցեղասպանության դեմ, ինչպիսին վերապրել է Վիսելը»: Նա նշել է, որ դրանք չեն արտահայտում վարչակազմի քաղաքականությունում փոփոխություն:
Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոներն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունում որևէ փոփոխություն չի եղել:
12:33
12:16
12:07
11:45
11:22
11:09
10:48
10:34
10:17
09:58
09:47
09:34
09:16
09:02
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38