Ոււսանողներին զինվորական ծառայությունից տարեկետում տրամադրելու կարգում այս տարի փոփոխություններ չեն արվի, քանի որ նման փոփոխությունները կատարվում են մինչև դեկտեմբեր ամիս: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Դուք գիտեք, որ մենք ունենք օրենք, որը շատ լավ ապահովագրում է: Այսինքն, մինչև դեկտեմբեր մենք հրապարակում ենք մասնակիցների ցանկը, որպեսզի երեխաների համար կանխատեսելի լինի»,- նշեց Մկրտչյանը:
Նա հավելեց, որ այդ հարցը մեծ մասով արդեն կարելի է լուծված համարել, քանի որ ուսանողների մեծ մասը զորակոչվում են բանակ: «Խոսքը միայն ամեն տարի 600-800 ուսանողի մասին է, որ չեն զորակոչվում: Պատկերացրեք նույն կուրսում գալիս են երիտասարդները, օրինակ, 15 երիտասարդից 10-ը զորակոչվում է, 5-ը չի զորակոչվում: Ինչո՞ւ չի զորակոչվում, որովհետև քննությունների ժամանակ կես միավորի տարբերություն է եղել: Այսինքն, այս հիմնախնդիրը շատ վատ մթնոլորտ է ստեղծում մեր համալսարաններում: Այստեղ հարկավոր է կոմպլեքս լուծում գտնել»,- ասաց նախարարը:
Հարցին՝ փոփոխությունները բացասական ազդեցություն չե՞ն ունենա գիտության վրա, նախարարը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է բակալավրիական կրթությանը: «Եթե բակալավրիատում այս խնդիրը կարգավորվեց, երիտասարդը կգնա, կծառայի, հետ կգա և կշարունակի իր կրթությունը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ երիտասարդներ զինվորական ծառայությունից հետո շարունակում են իրենց ուսումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում»,- ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ կան մասնագիտություններ, որտեղ տարեկետումը պետք է հասցեական լինի: «Կան բնագիտական ուղղություններ, որտեղ մեկ կամ երկու տարով կտրվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Խոսքը հատկապես միջուկային ֆիզիկայի բնագավառի մասին է: Այստեղ է, որ մենք պետք է բացառություններ անենք»,- նշեց նա:
Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ այդ խնդրին էլ կարելի է լուծում տալ, եթե աշխատի ռազմաարդյունաբերական համալիրը: Այդ նույն երիտասարդները կարող են զորակոչվել և չկտրվել ուսումից: «Մենք լուծումներ ունենք: Եթե մենք գիտակրթական հատվածից ենք խոսում, կան մասնագիտություններ, որտեղ երիտասարդները պետք է անընդհատ սովորեն և բարելավեն իրենց մասնագիտական որակները»,- եզրափակեց նախարարը:
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22