Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջի միջոցով հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թայվանի նախագահ Ցայ Ինգ-վենի հետ: Այս տեղեկությունը հարց է առաջացրել, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է վերանայել իր «Մեկ Չինաստան» քաղաքականությունը, որը կանխում էր Թայվանի պաշտոնական ճանաչումը:
Թրամփի թիմը, սակայն, ասում է, որ մտահոգությունները չափազանցված են:
«Դա ընդամենը զանգ էր քաղաքավարությունից ելնելով: Ինձ համար անհասկանալի է, երբ նախագահ Օբաման կարող է զանգահարել Կուբայի մարդասպան բռնապետին անցած տարի և վերածվել հերոսի դրա համար, իսկ նորընտիր նախագահ Թրամփը կարող է խոսել ժողովրդավարական սկզբունքներով ընտրված Թայվանի առաջնորդի հետ և դա վերածվի խնդրի»,-ասել է նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը:
Սակայն Փենսը չհերքեց, որ Թրամփը պատրաստվում է ավելի հաստատակամ քաղաքականություն վարել Չինաստանի դեմ առևտրի և այլ հարցերի շուրջ:
«Նա պայքարելու է ամերիկյան աշխատատեղերի համար, և մենք կդադարենք պարտվել Չինաստանին և այլ երկրներին», ասել է փոխնախագահը:
Թրամփը անդրադարձել է Չինաստանին քարոզարշավի ընթացքում:
«Մենք 500 միլիարդ դոլարի առևտրային պակասորդ ունենք Չինաստանի հետ: Մենք չենք կարող թույլ տալ, որ Չինաստանը շարունակի չարաշահել մեր երկիրը, և իրենք հենց դա են անում: Սա համաշխարհային պատմության մեջ ամենամեծ գողությունն է»:
Մինչ այժմ Չինաստանի պատասխանը Թրամփի զանգին մնում է զուսպ:
«Դա ընդամենը Թայվանի խաբեությունն է: Այն չի փոխի միջազգային հանրության մոտեցումը «Մեկ Չինաստան» քաղաքականության նկատմամբ: Այն չի փոխի նաև ԱՄՆ-ի տարիներ ի վեր գոյություն ունեցող «Մեկ Չինաստան» քաղաքականությունը»,-ասել է Չինաստանի արտգործնախարարը:
Չնայած պաշտոնական կապերի բացակայությանն՝ ԱՄՆ-ը և Թայվանը տարիներ ի վեր համագործակցել են ռազմական ասպարեզում: Արդյոք Թրամփը պատրաստվում է ընդլայնել հարաբերությունները Թայվանի հետ ի հակադրում Չինաստանին պարզ կդառնա միայն մյուս ամիս, երբ նա պաշտոնապես կանցնի նախագահի պարտականությունների կատարմանը:
Voa
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44