Պետական գույքի կառավարման վարչությունում նոյեմբեր ամսից գործում է թեժ գիծ (011523536 հեռախոսահամարով), որին զուգահեռ ներկայացված են նաև ոլորտային պատասխանատուների հեռախոսահամարները:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊԳԿ լրատվական ծառայությունից։
Զանգերի թիվը յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում՝ նախորդի համեմատ, զգալի ավելանում է, իսկ վերջինի ընթացքում կրկնապատկվել է:
Ստացվել է 76 հեռախոսազանգ, որից 64-ը` նույն հարցով: Քաղաքացիներն ամենաշատը հետաքրքրվել են վերջին ամիսներին իրականացվող՝ օպտիմալացվող մեքենաների վաճառքով:
Հարցրել են, թե ինչպե՞ս կարելի է մասնակցել աճուրդներին, ծանոթանալ վաճառվող մեքենաների ցանկերին և որտե՞ղ է գտնվում վաճառվող շարժական գույքի պահառության վայրը: Որոշ քաղաքացիներ հետաքրքրվել են, թե արդյոք կարո՞ղ են տեղում մասնագետի խորհրդատվություն ստանալ:
Վարչությունում ստացվող հեռախոսազանգերի, դիմումների զգալի մասը տարիներ շարունակ առնչվում է հանրակացարանային տարածքներին: Քաղաքացիները հետաքրքրվում են, թե կարո՞ղ են արդյոք սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, կամ էլ հարցնում են, թե ե՞րբ արդեն կարող են ստանալ իրենց սեփականության վկայականը:
Վերջին տարիներին ակտիվացած այս գործընթացով հետաքրքրված են հարյուրավոր ընտանիքներ, նրանց ներկայացվում է գործընթացի դյուրացված կարգը, որպեսզի քաղաքացիները խուսափեն ժամանակի և ֆինանսների ավելորդ ծախսերից:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02