«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ խնդիրներ չի ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Մարզիչի հետ խնդիրներ չեմ ունեցել, մեր հարաբերությունները միշտ լավ են եղել: Խնդիրը ոչ թե մարզիչի մեջ էր, այլ՝ իմ: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու եմ ստացել իմ շանսը: Պետք է օգտվեմ այդ հնարավորությունից: Ինձ համար շատ կարեւոր է խաղալ եւ լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մի մասնիկը:
Կարծում էի, որ այստեղ լինելու եմ մեկնարկային կազմում, սակայն երբ միացա թիմին, տեսա իրենց տեղի համար պայքարող 25 խաղացողների: Ես հասկացա, որ հեշտ չի լինելու:
Ես անհաջող հանդիպում անցկացրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ, սակայն դա արդեն անցյալում է, իսկ ես շարունակում եմ աշխատել: Մեծ աշխատանք եմ կատարել իմ շանսը ստանալու համար: Կարծում եմ՝ երկար ճանապարհ եմ անցել մեկնարկային կազմում ընդգրկվելուց առաջ: Դա շատ կարեւոր է ինձ համար: Եթե չես անում քո լավագույնը, նշանակում է, որ չես ցանկանում խաղալ հաջորդ խաղում:
Մարզիչն ունի ընտրության լայն հնարավորություն: Յուրաքանչյուր դիրքում նա ունի 5-6 խաղացող, բայց ես գիտեմ, որ խաղում եմ հիմա: Գիտեմ, թե ինչ սխալներ եմ թույլ տվել նախկիում, եւ ինչ պետք է անեմ ապագայում: Այնպես որ, գիտեմ, որ կարող եմ օգնել թիմին եւ դրա համար կանեմ հնարավոր ամեն բան»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 2 խաղերում Հայաստանի հավաքականի ավագը հանդես է եկել մեկնարկային կազմում: «Մանչեսթեր Սիթիի» դեմ սեպտեմբերի 10-ին կայացած խաղում ստացած վնասվածքից հետո Մխիթարյանը երկար ժամանակ չէր ստանում խաղալու հնարավորություն:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42