ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադաձավ «Նաիրիտի» խնդրին և նշեց, որ այսօր էլ խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել էին սնանկ ճանաչված «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք պահանջում են իրենց աշխատավարձերը:
Բիշարյանը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվում է, ինչի մեջ ինքը միտում է տեսնում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ սնանկացման մեխանիզմն է, որ հնարավորություն է տալիս խթանել ներդրողներին, եթե այդպիսիք կան՝ ծրագրեր ներկայացնելու և իրագործելու համար։
Բիշարյանը պնդեց, որ «Նաիրիտի» հետ կապված թնջուկը կառավարությունն է ստեղծել, և այս խնդիրը հնչեցվել է բոլոր կառավարությունների ժամանակ, և այս կառավարությունն էլ արհամարհում է նաիրիտցիներին: «Ի՞նչ եք դուք հիմա առաջարկում նաիրիտիցներին, և ընդհանրապես «Նաիրիտի» հետ կապված ի՞նչ եք առաջարկում նրանց: Այո՛, կարելի է ներդրում անել, վերանորոգման գործընթաց տանել և ստանալ հազարավոր աշխատավայրեր: Ի՞նչն է պատճառը, որ այդքան բացասական է տրամադրված կառավարությունը»,-հարցրեց պատգամավորը:
Դավիթ Հարությունյանը պատասխանելով նշեց, որ եթե իր խոսքում լարվածություն զգացվեց, ապա ներողություն է խնդրում: «Ամենևին լարված չեմ, ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա ավելի հեշտ է, իհարկե, պոպուլիստական հայտարարություն անելը, սակայն դա ծանր է նստում, ու մարդկանց դնել հակասության մեջ, որ մի առանձահատուկ, տիեզերական լուծում է գտնվել, ճիշտ չէ: «Նաիրիտը», երբ աշխատել է, երբևէ չի եղել շահութաբեր ընկերություն, շատերին թվում էր, թե տեղի է ունենում արտադրություն, բայց դա արվում էր՝ ի հաշիվ այլ տնտեսվարողների, և, ի վերջո, մենք՝ բոլորս, մեր գրպանից վճարում էինք, որ «Նաիրիտի» աշխատակիցներին գումար վճարեինք: Ես չգիտեմ այլ ընկերություն, որի աշխատակիցներին մենք՝ հարկատուներով գումար վճարեինք»,-բացատրեց Հարությունյանն՝ ընդգծելով, որ սնանկ ճանաչելու քայլը ճիշտ է գնահատում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47