Վալենսիայի «Արարատ» հայկական միության հերթական նախաձեռնությունը նպատակաուղղված է՝ ստեղծել իսպանական անկյուններ Հայաստանի տարբեր շրջաններում և մարզերում: Եվ ահա, այս նպատակով, օրերս հանդիպում տեղի ունեցավ միության նախագահ Արարատ Ղուկասյանի և Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանի միջև: Հանդիպման ընթացքում, որը հնարավոր դարձավ Արարատ Ղուկասյանի մանկության ընկեր Վարազդատ Հովհաննիսյանի միջոցով, պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոհիշյալ անկյունը բացել հենց այդ գրադարանում, որը գտնվում է Հրազդան քաղաքում՝ Ղուկասյանի ծննդավայրում: Հենց այս գրադարանից է, այժմ արդեն իսպանաբնակ հյուրը, ուսանողական տարիներին հաճախակի օգտվել, գտել պատասխանները բազմաթիվ հարցերի:
Գրադարանի աշխատակիցները, Անահիտ Խեչոյանի գլխավորությամբ, ջերմորեն և խանդավառությամբ ընդունեցին իսպանաբնակ հյուրին, ով կենտրոնին նվիրեց իր վերջին աշխատությունը՝ «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսն առաջիկայում տեղի կունենա նաև հենց այդտեղ: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց խթանել գրադարանի գործունեությունը՝ բազմաբնույթ ու բազմանովանդակ նախաձեռնություններով, որոնք կնպաստեն երիտասարդության ներգրավվածությանը՝ գրադարանի միջոցառումներին և հետաքրքրասիրությանն՝ ընթերցանությանը:
Արարատ Ղուկասյանի այս այցով հիմք է դրվում Հայաստանում իսպանական մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Վերջինս իր հետ բերել էր նաև իսպաներեն գրականություն, որը նվիրաբերվեց կենտրոնին: Այստեղ մի անկյուն է հատկացվել, որտեղ կտեղադրվեն գրքերը: Հետագայում անկյունը կվերածվի մի ընդարձակ սենյակի, որտեղ տեղ կգտնեն իսպանական մշակույթն ու Իսպանիան հիշեցնող ամեն ինչ:
«Սերվանտեսի անկյուն»... Այսպես կանվանվեն այն կենտրոնները, որոնք կբացվեն Հայաստանի տարբեր շրջաններում ու գյուղերում և որոնց հիմքը դրվեց Հրազդանում՝ Կոտայքի մարզային գրադարանում: Կենտրոններում ոչ միայն կիրականացվեն իսպանական մշակույթին վերաբերող միջոցառումներ, այլ նաև կկազմակերպվեն հայ-իսպանական միջմշակութային նախաձեռնություններ, որոնցով հնարավոր կլինի խթանել փոխհարաբերությունները երկու երկրների միջև: Կենտրոններում նաև հնարավորություն կընձեռնվի ուսանել իսպաներեն՝ ամենամյա դասընթացների միջոցով: Եվ, ի վերջո, դրանք լավ առիթ կհանդիսանան իսպանական տուրիզմը մեր հայրենիքում զարգացնելու համար:
Դե ինչ, հաջող ընթացք մաղթենք «Արարատ» հայկական միության նոր նախաձեռնությանը և սպասենք այլ նորարարությունների:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47