Սոցիալական կայքերի և լրատվամիջոցների կողմից մեր պաշտոնյանների կանանց արտաքին տեսքի ու զգեստապահարանի քննարկումը շարունակում է ակտուալ թեմա հանդիսանալ: Եթե նախկինում հիմնական թիրախը Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի կերպարն էր, ապա այժմ հերթը հասել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին և եթե նախկինում քննադատողները հիմնականում ԶԼՄ-երի իգական սեռի ներկայացուցիչներ էին, ովքեր այդ ամենը անում էին հետաքրքրասիրության, սենսացիների փնտրման, մասամբ էլ նախանձից դրդված, ապա բոլորովին անհասկանալի է, որ այս պարագայում հիշյալ գործընթացում ներգրավվել է նախկին քաղաքական գործիչ, գրանտակերության բազմակի ռեկորդակիր Ստյոպա Սաֆարյանը, ով իր ֆեյսբուքյան էջում Հովիկ Աբրահամյանի ընտանեկան լուսանկարն է տեղադրել և ուշագրավ դիտարկում կատարել` փաստորեն, Հովիկ Աբրահամյանի կինն էլ է սիրում շորերը ծաղիկների գույնի հետ բռնացնել: Ակնհայտ է, որ մշտապես իր հակապետական և ապազգային գործունեությամբ աչքի ընկած Ստյոպա Սաֆարյանը դժվար թե ազնիվ մղումներից ելնելով, կամ իրականում դրական տպավորութուններով է հիշյալ գրառումը կատարել: Բոլորին էլ պարզ է, որ նման գրառումները միշտ էլ ունենում են թաքնված տողատակեր ու կռահելի ենթատեքստեր: Ինձ ուղղակի հետաքրում է թե Սաֆարյանը ինչպես կարձագանքի, եթե օրերից մի օր համացանցում քննարկման թեմա հանդիսանա իր կամ իր մտերիմների կանանց հագուկապը: Հարգելի Ստյոպա մեզ հայերիս համար ընտանիքը սրբության-սրբոց է և ոչ մեկ իրավունք չունի քիթը խոթելու մեր անձնական կյանքի մեջ, ճիշտ է ինքդ արևմետամետ արժեհամակարգի կրողն ես ու մեզ համար անընդունելի այլ գաղափարներով ու չափանիշներով ես առաջնորդվում, սակայն ամեն դեպքում որպես հայ տղամարդ, կարծում եմ քեզ չպետք է թույլ տաս խախտելու` հայ կնոջ հանդեպ ձևավորված ու դարերով ամրագրված` բացառիկ հարգանքի ու կնամեծար վերաբերմունքի արժանի գեղեցիկ ավանդույթը: Չեմ կարծում, որ դրսից քեզ հատկացվող դրամաշնորհների հասցեատերերը քո առջև նման խնդիր դրած լինեն, այնպես որ հասուն և կայացած տղամարդ ես, ունես ամուր և օրինակելի ընտանիք, ուստի վերջ տուր մանկական չարաճճիություններիդ և գրառումներդ ու նկատառումներդ ուղղի մեր հանրությանը հուզող առավել ակտուալ ու մտահոգիչ հարցերի բարձրաձայնելուն:
Հետգրություն. Գրառմանս նպատակը Հովիկ Աբրահամյանի անձի հետ կապ չունի, Սաֆաարյանը կարող է անվերջ քննադատել Աբրահամյան քաղաքական գործչին, եթե քննարկման կիզակետում այլ պաշտոնյայի, բժշկի, մտավորականի կամ գործարարի ընտանիք լիներ, ապա միանշանակ նույն կերպ էի արձագանքելու:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15