Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը դեկտեմբերի 7-ին ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողական արդյունքների չորրորդ ամփոփիչ ստուգումը: Ավարտը տալիս է 15.65 միլիոն ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք, շուրջ 21.24 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 66.52 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 90.28 միլիոն ԱՄՆ դոլար):
82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 111.57 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՀ լրատվական ծառայությունից, ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև բյուջետային հաշվեկշռի 2016 թ. դեկտեմբերի վերջի կատարողական չափորոշչի փոփոխության մասին իշխանությունների դիմումին: Եկամուտների թերակատարումը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին գործոններով, իսկ ավելի բարձր կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են արտոնյալ պայմաններով արտաքին ֆինանսավորմամբ, հիմնականում արտացոլում են նախկին թերակատարման հաղթահարումը և ապահովում հակացիկլային որոշակի աջակցություն:
Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի առաջին տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Դեյվիդ Լիփթընն ասել է.
«Ծրագրի արդյունքները հիմնականում բավարար են եղել՝ չնայած արտաքին անբարենպաստ զարգացումները հանգեցրել են ներքին պահանջարկի զսպմանը, թույլ եկամուտների և գնանկման պայմանների: Ապագային նայելով՝ դժվարին հեռանկարը պահպանվում է՝ մակրոտնտեսական կայունության ապահովման և կայուն և ներառական աճի խթանման համար պահանջելով քաղաքականությանն ուղղված կայուն ջանքեր:
Եկամուտների թերակատարումները, արտաքին ֆինանսավորման ծրագրերի հակացիկլային գերակատարման հետ մեկտեղ, սպասվում է, որ կընդլայնեն 2016 թ. բյուջեի պակասուրդը: Այնուամենայնիվ, իշխանությունները հավատարիմ են մնում հարկաբյուջետային կոնսոլիդացմանն ու պարտքի կայունությանը, ինչն արտացոլված է նրանց հարկաբյուջետային կանոնում, որի նպատակն է ապահովել, որ միջնաժամկետ հեռանկարում պահպանվի ՀՆԱ-ի 60 տոկոսից ցածր պարտքի ցուցանիշ: Այս համատեքստում նրանք մշակել են 2017 թ. և հետագա հարկաբյուջետային կոնսոլիդացման ծրագիրը: Կկարևորվի կոնսոլիդացման նշված ծրագրի իրականացումն աճի համար բարենպաստ եղանակով: Ավելին, նոր հարկային օրենսգիրքը պետք է օժանդակի կոնսոլիդացման ջանքերին, սակայն կարևոր է նաև արտաքին ֆինանսավորմամբ կապիտալ ծախսերի առաջնահերթության սահմանման և մշտադիտարկման բարելավման միջոցառումների իրականացումը և եկամտային վարչարարության էլ ավելի ամրապնդումը:
Անցյալ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության պայմանների մեղմումն օգնել է շուկայի հիմնական տոկոսադրույքների նվազեցմանը և օժանդակել բանկային վարկավորման սկիզբ առնող վերականգնմանը: Առաջիկայում նպատակը պետք է լինի գնաճը ՀՀ ԿԲ նպատակային 4 տոկոսին մոտեցնելը ՝ միաժամանակ պահպանելով փոխարժեքի ճկունությունը՝ արտաքին ցնցումներին արձագանքելու և մրցունակությունն ուժեղացնելու համար: Միևնույն ժամանակ նվազագույն կապիտալի համալրման նոր պահանջների կիրարկումը և ֆինանսական կայունության նկատառումների արտացոլումը ՀՀ ԿԲ գործառնական շրջանակում կօգնի ֆինանսական հատվածի դիմակայունությանն աջակցելու և մակրոպրուդենցիալ դաշտն ամրապնդելու հարցում:
Հետագա կառուցվածքային բարեփոխումներին հետամուտ լինելը շարունակում է անհրաժեշտ լինել կայուն և ներառական աճի խթանման համար: Ներքին մրցակցության և կանոնակարգիչ բարեփոխումների ամրապնդումն առանցքային են ավելի լայնահեն, մասնավոր հատվածի կողմից առաջնորդվող տնտեսություն ստեղծելու համար: Այս համատեքստում կարևոր քայլ է տնտեսական մրցակցության պաշտպանության կատարելագործման համար իշխանությունների կողմից նախատեսվող փոփոխությունների իրականացումը»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44