Թուրքիայի էներգետիկայի նախարար, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի՝ համացանցում հայտնված անձնական նամակագրությունները չեն դադարում մնալ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Սկանդալային նյութեր հրապարակող WikiLeaks կայքը հրապարակել է 2000թ.-ի ապրիլից 2016թ.-ի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Ալբայրաքին պատկանող անձնական էլեկտրոնային փոստից ուղարկված շուրջ 57.900 էլեկտրոնային նամակ:
Այդ նամակներից ավելի քան 100-ը վերաբերում են Հայաստանին և Հայկական հարցին:
Նամակագրություններից պարզ է դառնում, որ Ալբայրաքը տարիներ շարունակ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Թուրքիայի ներքաղաքական խնդիրների՝ այդ թվում Հայկական և Քրդական հարցերի շրջանակում իրականացվող Թուրքիայի պետական քաղաքականությանը:
Նամակներից մեկում պարզ է դառնում, որ 2010թ.-ի մայիսի 31-ին իսրայելցի զինծառայողների կողմից թուրքական նավի վրա հարձակման հետևանքով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած լարվածությունը լուրջ անդրադարձ է ունեցել նաև Արևմուտքում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքարող թուրքական սփյուռքի խոշոր լոբբիստների գործունեության վրա:
2010.12.18 ամսաթվով թվագրված, «Շտապ- Հայկական օրինագիծ» մակագրությամբ նշված նամակում Ալբայրաքին հայտնում են, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումից ի վեր հրեական լոբբիի ներկայացուցիչները հիմնականում մերժում են ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ամենատարբեր նախաձեռնություններին մասնակցության հրավերներն ու ինչպես նամակի հեղինակն է նշել՝ «ոչ մի հարթակում մեր կողքին չեն երևում»:
Նամակից նաև պարզ է դառնում, որ նախկինում Հայկական հարցի առնչությամբ թուրք լոբբիստներին աջակցող հրեական խմբերն այդ ժամանակաշրջանում հրաժարվել են ստորագրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի՝ ԱՄՆ Սենատ ներթափանցելու դեմ թուրք-ամերիկյան միությունների պատրաստած հայտարարությունները և նախընտրել են չեզոք դիրք գրավել հայկական և հունական լոբբիների դեմ թուրքական կազմակերպությունների տարած պայքարում:
Հիշեցնենք, որ 2010թ. Իսրայելի ռազմածովային ուժերը կալանել են «Ազատության տորմիղի» 6 նավերը, որոնք հումանիտար օգնություն էին տանում իսրայելական ուժերի կողմից շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված: Իսրայելի զինուժի գործողությունների հետևանքով թուրքական նավում մահացել է 9 հոգի: Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44