ԵԱՀԿ-ում դեռևս չի հաջողվում համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման վայրի վերաբերյալ:
Այդ մասին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС-ը:
Նախարարի խոսքով՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը, ընդ որում՝ այդ թիվն ավելացել է ընդամենը յոթով:
«Այդ պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ-ի որոշումներում, բայց դա անելու համար անհրաժեշտ է համաձայնություն։ Դիտորդների թվի ավելացման վերաբերյալ փոխհամաձայնություն կա, բայց չկա փոխհամաձայնություն այն բանի վերաբերյալ, թե որտեղ են նրանք տեղակայվելու: Իմ կարծիքով՝ այդ դիտորդները պետք է տեղակայվեն շփման գծում, բայց դեռ չի ստացվում հասնել փոխհամաձայնության»,- ասել է Լավրովը:
Երեկ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը Համբուրգում հայտարարել էր, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը բոլոր բարդ հակամարտությունների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է:
«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը բոլոր բարդ հակամարտությունների, այդ թվում` Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է»,- ասել էր Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, որ ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել համաձայնեցված ձևաչափերով՝ կողմերի լիարժեք մասնակցությամբ, նրանց շահերի հավասարակշռության պայմանով։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44